Ռուսաստանի Բարձրագույն Արբիտրաժ Դատարան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն Արբիտրաժ Դատարան, ՌԴ ԲԱԴ (ռուս.՝ Высший Арбитражный Суд Российской Федерации, ВАС РФ), Ռուսաստանի արբիտրաժ դատարանների կողմից քննվող տնտեսական և այլ գործերի լուծման բարձրագույն դատական մարմին, որը դաշնային օրենքով նախատեսված դատավարական ձևերով կատարում է արբիտրաժ դատարանների գործունեության դատական հսկողություն և դատական պրակտիկայի հարցերով պարզաբանումներ է տալիս: