Վասիլի Երանելու տաճար
| Տաճար | |||
|
Վասիլի Երանելու տաճար
Собор Василия Блаженного |
|||
| Երկիր | Ռուսաստան | ||
| Քաղաք | Մոսկվա, Կարմիր հրապարակ | ||
| Կրոնադավանություն | Ուղղափառություն | ||
| Թեմ | Մոսկովյան | ||
| Նախագծի հեղինակ | Պոստնիկ Յակովլև | ||
| Շինարարություն | 1550—1560 թվականներ | ||
| Կարգավիճակ |
|
||
| Վիճակ | Գերազանց | ||
|
|
|||
Վասիլի Երանելու տաճարը (ռուսերեն՝ Собор Василия Блаженного), որը նաև հայտնի է Պոկրովսկի տաճար (Покровский собор) անունով ուղղափառ տաճար է Մոսկվայի կենտրոնում, Կարմիր հրապարակի վրա։
Պատմություն [խմբագրել]
Կառուցվել է 1554 - 1560 թվականներին, Իվան IV Ահեղի կողմից՝ ի հիշատակ Կազանի և Աստրախանի խանությունների դեմ իր կրած հաղթանակների։ Գոյություն ունի մի քանի վարկած տաճարի շինարարության հեղինակյթյան վերաբերյալ. մեկ վարկածի համաձայն, տաճարը կառուցողը պսկովցի ճարտարապետ Բարման է, ըստ մեկ այլի՝ այն կառուցել են Իտալիայից հրավիրված ճարտարապետները։ Այսպես թե այնպես, Վասիլի Երանելու տաճարը ռուսական ճարտարեպետական կոթողների գլուխ-գործոցներից մեկն է։
Սկզբնականապես տաճարը նվիրված էր Տիրամորը. ապա այն կոչվեց հանուն Երրորդության («Троицкий собор»), մինչև Վասիլի Երանելու անվան վերջնական հաստատումը։ Սույն Վասիլին մի ոմն խելագար էր, ըստ Ռուսական Ուղղափառ Եկեղեցու դոգմաների՝ «Քրիստոսի խենթ» (այդ եկեղեցու գաղափարախոսության համաձայն, խելագարներն արժանանում էին հատուկ պաշտամունքի և շատ դեպքերում՝ սրբացման)։
Բոլշևիկյան հեղափոխությունից հետո տաճարը հրաշքով փրկվեց բոլշևիկների ավերածություններից և փակվելուց հետո (1929) վերածվեց թանգարանի։ Այժմ այն Պետական պատմական թանգարանի մասնաճյուղ է։
Հղումներ [խմբագրել]
- Վասիլիի Երանելու տաճարի պաշտոնական կայք (ռուսերեն)
- Վասիլիի Երանելու տաճարի մասին (ռուսերեն
Աղբյուրներ [խմբագրել]
- Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition (1984), Vol. VIII, Page 775