Դնեստր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դնեստր (ուկրաիներեն` Дністе́р, մոլդովերեն` Nistru, Нистру, հին հունարեն Τύρας, լատիներեն` Tyras), գետ Ուկրաինայում և Մոլդովայում (մասամբ երկու պետությունների սահմանով)։ Սկիզբ է առնում Կարպատների հյուսիսային լանջերից, թափվում Սև ծովի Դնեստրի լիմանը։ Երկարությունը 1352 կմ է։ Առավել կարևոր քաղաքները` Մոգիլյով-Պոդոլսկի, Սորոկի, Ռիբնիցա, Բենդերի, Տիրասպոլ։
Հին հույները գետը անվանել են Տիրաս։ Ենթադրում են, որ անվանումն ունի սկյութական ծագում. առաջացել է «արագ» նշանակող բառից։ Բյուզանդական աղբյուրներում հիշատակվում է Դանաստրուս անունով։ Որոշ հետազոտողներ գտնում են, որ անվանման հիմքում ընկած է իրանական լեզուներում «Գետ» նշանակող դանու բառը։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 133։