Դնեստրի լիման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դնեստրի լիման
ՏեսակԷստուար և լիման
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքՕդեսսայի շրջան և Bilhorod-Dnistrovskyi Raion?
Երկարություն42,5 կմ
Լայնություն12 կմ
ԲԾՄ0 մետր
Խորություն2,7 մետր
Մակերես360 կմ²
Ծավալ387 400 000 մ³
Մասն էnorth-western part of the Black Sea?
Լիճ հոսող գետԴնեստր և Սկուրտյանկա
Քարտեզ
Քարտեզ

Դնեստրի լիման, լիման Ուկրաինայի սևծովյան ափեզրի հյուսիսարևմտյան մասում, որի մեջ է թափվում Դնեստր գետը։ Գտնվում է Օդեսայի մարզի տարածքում։

Լիմանը ձմռանը, սառույցի շերտը

Լիմանը մխրճվում է ցամաքի մեջ հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք 41 կմ երկարությամբ, լայնությունը կազմում է 4-12 կմ, միջին խորությունը՝ 2,6 մ։ Դնեստրի լիմանը բաժանված է ծովից նեղ Բուգազ ցամաքալեզվակով, որի հարավային մասում կա անցում դեպի ծովը։ Ցամաքալեզվակի վրա է գտնվում Կարոլինո-Բուգազ հանգստյան տունը։ Հոսանքը լիմանում կախված է քամիներից և Դնեստրի հոսանքից։ Ձմռանը Դնեստրի լիմանը սառչում է։ Լիմանի ափին են գտնվում Բելգորոդ-Դնեստրովսկի և Օվիդոպոլ նավահանգիստները։

Նախկինում լիմանը անվանում էին Օվիդիյ լիճ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Секерская, Елена Петровна. Археозоологічні матеріали із розкопок пам”яток Тилігуло-Дністровського межиріччя [– В кн. Дзиговський О.М., Самолова Т.Л., Смольянінова С.П., Ванчугов В.П. Археологічні пам’ятки Тилігуло-Дністровського межиріччя. – Одеса։ Астропринт, 2003. – С. 213 – 217.
  • Аргатюк С.С.Сапожников І.В.Минувшина багряних степів։ нариси з історії Овідіопольського району.Одеса.2007(Монографія)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դնեստրի լիման» հոդվածին։