Զբրուչ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զբրուչ (այլ կիրառումներ)
Զբրուչ (գետ)
Բնութագիր
Երկարություն247
Ավազանի մակերես3330 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԲելոզիրկա գյուղից հարավ
Կոորդինատներ49°43′44″ հս․. լ. 26°09′58″ ավ. ե.HGЯO
ԳետաբերանԴնեստր (գետ)
Գետաբերանի տեղակայումԴնեստր
Կոորդինատներ48°32′19″ հս․. լ. 26°26′33″ ավ. ե.HGЯO
Տեղակայում
Հոսող հոսքերSamchyk?, Samets?, Hnyla?, Q4334356?, Grabarka?, Bovenets?, Q12171057?, Q12142908? և Q16721252?
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ԵրկրամասՏերնոպոլի մարզ, Խմելնիցկի մարզ
ՋրահավաքԴնեստրի ավազան

Զբրուչ (ուկրաիներեն՝ Збруч), գետ Ուկրաինայի արևմտյան մասում. Դնեստրի ձախ վտակը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ է առնում Պոդոլյան բարձրավայրից, հոսում հիմնականում հարավային ուղղությամբ, անցնում Ուկրաինայի Տերնոպոլի և Խմելնիցկու մարզերով՝ մասամբ սահման հանդիսանալով այդ մարզերի համար։ Դնեստր է թափվում Խոտինից մոտավորապես 5 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք՝ Օկոպի գյուղի մերձակայքում։ Զբրուչի ափերին են գտնվում Վոլոչիսկ քաղաքը, Պոդվոլոչիսկ, Գուսյատին, Սկալա Պոդոլսկայա գյուղերը, Սատանով ավանը, Կուդրինեցկի, Չեռնոկոզինեցկի ամրոցները, «Մեդոբոռի» արգելոցը, Պոդոլյան Տովտրաներ ազգային պարկը։ Մեծ վտակներն են՝ աջից՝ Գնիլայան, ձախից՝ Բովենեցը։

Հիդրոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբրուչ գետի երկարությունը 247 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 3395 կմ2[1][2], ջրի միջին ծախսը՝ վայրկյանում 7 խորանարդ մետր (չափումը կատարվել է Վիտկովիցի գյուղի մոտ)։ Սնվում է անձրևներով ու ձնհալի ջրերով։ Միջին խորությունը 1.5–2 մետր է, միջին լայնությունը՝ 8–11 մետր, թեքությունը՝ 0.8 մ / կմ, ջրի միջին հոսքը՝ 15,54 մ³ / վրկ.:

Գետի վրա կառուցվել են ոչ մեծ մի քանի հիդրոէլեկտրակայան (Սատանիվսկա, Բոդնարիվսկա, Մարտինիվսկա), ինչպես նաև ջրաղաց։ Ունի մոտավորապես 140 լճակ, մեկ ջրամբար՝ Տառնոռուդյանը (Тарнорудське водосховище):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1772-ից մինչև 1918 թվականը Զբրուչով է անցել սահմանը ռուսական կայսրության և Հաբսբուրգների միապետությանը պատկանող Գալիցիայի միջև, իսկ 1921-1939 թվականներին՝ սովետա-լեհական սահմանի մի հատվածը[2]։

1848 թվականին գետի՝ Գուսյատին գյուղի մոտ գտնվող հատվածում հայտնաբերել են զբրուչյան նշանավոր քարե կուռքը[3], որը եղել է տեղի սլավոնական ցեղի պաշտամունքի առարկան հեթանոսական ժամանակներում։

Տեղագրական քարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М-35-В М 1:500000[4]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Каталог річок України
  2. 2,0 2,1 «Большая Советская Энциклопедия» – Збруч, т. 9, стр. 405
  3. Збручский идол // Железное дерево — Излучение. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 312—313. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 10). — ISBN 978-5-85270-341-5.
  4. mapm35в.narod.ru

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբրուչ (գետ)» հոդվածին։