Քննարկում:Եկատերինա II

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսկ ինչո՞վ է Եկատերինա Երկրորդը մեզ՝ հայերիս համար «Մեծ»: --Rob (talk) 18:15, 15 Ապրիլի 2012 (UTC)[reply]

Կարծում եմ կապ չունի, թե հայերիս համար ինչպես է կոչվել դեր է խաղացել (թեև հասկանում եմ, որ դու դա նկատի չունես), կարևոր է, թե հայերեն աղբյուրներում ինչ են գործածում, ու կարծես թե «Եկատերինա Մեծ» տարբերակը (ասում եմ զուտ օնլայն աղբյուրներում փնտրելուց հետո) տարածված չէ այնքան։ Օրինակ Հայկական Հանրագիտարանը օգտագործում է «Եկատերինա II» (առանց «Մեծի»)։ Դա նկատի ունենալով, համաձայն եմ, որ «Մեծը» վերնագրում ավելորդ է, կարելի է նշել որպես ռուսերեն անվան թարգմանություն։ --vacio 18:27, 15 Ապրիլի 2012 (UTC)[reply]
Բնականաբար, դերի մասին չէ խոսքը՝ մենք պատմական վիճաբանության հարթակ չենք, այլ հայերեն գրականության մեջ նրա հիշատակմանը: Եկատերինային «Մեծ» հորջորջելը հատուկ է ռուսական նախա-և հետխորհրդային պատմական գրականությանը: Նաև ավանդապես անգլիացիներն են Եկատերինային Catherine the Great կոչում: Մնացած լեզուներով, այդ թվում նաև հայերենում, նա հիմնականում հիշատակվում է զուտ անունով և համարով: --Rob (talk) 18:48, 15 Ապրիլի 2012 (UTC)[reply]