Վերածննդի կերպարվեստ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և կատարելության է հասել Իտալիայում: Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության նոր նվաճումների վրա , այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը: Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ: Վերածննդի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն: Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը:
Բովանդակություն |
[խմբագրել] Նախավերածնունդ (Պրոտոռենեսանս)
Նախավերածնունդ (Պրոտոռենեսանս)-(հուն. protos- առաջին, ֆրանս.Renaissance- վերածննունդ)- վերածննդին նախորդող շրջան է իտալական արվեստում:Կյանքը նորովի ընկալելու առաջին նշնները առկա են 13-րդ դարի երկրորդ կեսի- 14-րդ դարի արվեստագետների ստեղծագործությունների մեջ: Պրոտոռենեսանս անվանումը առաջին անգամ շրջանառվել է շվեյցարացի պատմաբան Յակոբ Բուրկհարտի կողմից: մեծ դեր խաղաց Ֆլորենտացի Գիտնական և ճարտարապետ
[խմբագրել] Վաղ Վերածնունդ
Վաղ Վերածննդի արվեստը ծաղկում է ապրել 15- րդ դարում նախ և առաջ Ֆլորենցիայում: Իտալացի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն: Արվեստի գլխավոր հերոսը դարձել է վառ արտահայտված անհատական գծերով մարդը: Դիմանկարը և բնանկարը հաստատվեցին որպես ինքնուրույն ժանրեր: Մեծ դեր խաղաց Ֆլորենտացի գիտնական և ճարտարապետ Ֆիլլիպո Բրունելեսկիի գծային Հեռանկարի հայտնագործությունը: Դա թույլատրեց նկարիչներին կտավի հարթության վրա ստանալ եռաչափ տարածական կատարյալ պատկերներ:
[խմբագրել] Բարձր Վերածնունդ
Վերածննդի շրջանի բարձրակետը համնկնում է 16- րդ դարի առաջին քառորդին, այդ շրջանն էլ ստացել է Բարձր Վերածնունդ անվանումը: Այդ շրջանը հանդես է գալիս Լեոնարդո դա Վինչիի արտահայտիչ գործերով, Ռաֆայել Սանտիի պայծառ ներդաշնակությամբ հագեցած կտավներով, Միքելանջելոյի պայքարի պաթոսով ներթափանցված քանդակներով և որմնանկարներով, Ջորջոնեի, Տիցիանի և այլոց կոլորիտով կենսահարուստ նկարներով: 16- րդ դարի երկրորդ կեսից սկսած Իտալիայի արվեստը սուր ճգնաժամ է ապրել: Ի հայտ է եկել մաներիզմի սուբյեկտիվորեն նրբացրած արվեստը, որը արտահայտել է Վերածննդի իդեալների նկատմամբ հիասթափություն: Բախումների ողբերգականությունըհերոսի պայքարն ու անխուսափելի կործանումը դարձել են Միքելանջելոյի Տիցիանի ստեղծագործությունների ուշ շրջանի գլխավոր թեմաները:
[խմբագրել] Ուշ Վերածնունդ
[խմբագրել] Հյուսիսային վերածնունդ
[խմբագրել] Տերմիններ
Վերածննդի տարբեր դարեր անվանվում են ըստ իտալական թվերի:
- դուչենտո 1200- ականներ (իտալ. ducento (երկուհարյուր) Պրոտոռենեսանսի սկիզբը: