Եվրասիական գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրասիական գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Եվրասիական գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus lupus
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Եվրասիական գայլի տարածվածությունը

Եվրասիական գայլը (լատին․՝ Canis lupus lupus) նաև եվրոպական գայլ, սովորական գայլ կամ անտառային գայլ, գայլի տարատեսակներից ամենատարածվածն է։ Այն հանդիպում է գրեթե ամբողջ Եվրասիայում՝ Եվրոպայից մինչև Ռուսաստան և Չինաստան։ Ի տարբերություն գորշ գայլի՝ եվրասիական գայլի ականջներն ավելի ձիգ ու երկար են, գանգը համեմատաբար ավելի երկարավուն է, և մարմինը չափսերով փոքր-ինչ ավելի մեծ է։ Եվրասիական գայլերն ավելի սովոր են մարդկանց հետ հարաբերություններին, քանի որ նրանք ավելի շատ են ապրել մարդկանց հետ։ Ի տարբերություն Հյուսիսային Ամերիկայի գորշ գայլերին, որոնք կտրված են մարդկային կապից և ապրում են լիովին ազատ ու ինքնուրույն կյանքով (ոհմակներով), եվրասիական գայլերը սովոր են ապրել փոքր խմբերով և ուտելիք հայթայթել ավելի մարդաշատ վայրերում։

Նկարագրութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորշ գայլի և եվրասիական գայլի տարբերություները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարվել են տարբեր հետազոտություններ գորշ գայլի և եվրասիական գայլի տարբերությունների վերաբերյալ։ Այս երկու տարատեսակները, տեսքով բավական նման լինելով հանդերձ, ունեն որոշ տարբերություններ։ Եվրասիական գայլի գանգն ավելի երկարավուն և նեղ է։ Ականջի թաղանթների և աչքերի հեռավորությունն ավելի մեծ է քան գորշ գայլինը։ Եվրասիական գայլի ոտքերն ավելի երկար են և բարակ։ Պոչն ունի ավելի խիտ մազածածկ։ Ականջներն ավելի երկար են և ավելի մոտ։

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները ցույց են տվել, որ Ասիայում ապրող գայլերը իրենց չափսերով ավելի մեծ են, քան եվրոպական գայլերը։ Ռուսական գայլերը ունեն 105-160 սմ մարմնի երկարություն, 80-85 սմ երկարությամբ ուսեր և 32-50 կգ մարմնի քաշ։ Որոշ դեպքերում մարմնի քաշը կարող է հասնել նույնիսկ 80 կիլոգրամի։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո սովետական Ուկրաինայում հայտնաբերվել է մի գայլ, որը կշռել է 86 կգ։ Ռումինիայում սպանված մի գայլ կշռել է 72 կգ։ Իտալական գայլերը ունեն 110-148 սմ մարմնի երկարություն (առանց պոչի), 50-70 սմ ուսերի լայնություն և արուների քաշը կազմում է 25-35 կիլոգրամ։

Մորթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական գայլ

Եվրասիական գայլերի մորթին ավելի կոշտ է քան հյուսիսամերիկյան գայլերինը։ Բացակայում է նաև մորթուն փափկություն տվող փափուկ մազածածքը։ Կլիմայական պայմանների հետևանքով եվրասիական գայլերը ավելի կարճ մորթի ունեն։ Ամռանը մորթին դառնում է ավելի դեղնավուն։ Նշմարվում են նաև մոխրագույն երանգներ։ Ուսերի մազերը ունեն 90 մմ երկարություն, բայց կարող են հասնել նաև 110-130 մմ-ի։ Սև գայլերը թվաքանակով ավելի քիչ են, քանի որ նրանք առաջացել են շների հետ խառնվելուց։ Այս գույնի գայլեր կարող են հանդիպել Իտալիայում։ Եվրասիայում հազվագյուտ են նաև սպիտակ գայլերը։

Պահվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլերի ոհմակ ձմռանը

Եվրասիական գայլերը ապրում են ավելի փոքր խմբերով։ Նրանք սովոր են մարդկանց առկայությանը։ Կան բազմաթիվ տարբերություններ եվրասիական և հյուսիսամերիկյան գայլերի միջև՝ ապրելակերպի սննդի հարաբերությունների և այլն։ Այս տարբերությունները կապված են գայլերի զբաղեցած աշխարհագրական դիրքերի հետ։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիական գայլերը սնվում են տարածքում առկա կենդանիներով։ Դրանց մեջ են մտնում տարբեր տեսակի եղջրավորներ՝ կարմիր եղջերու, այծյամ, հյուսիսային եղջերու, նաև վայրի խոզ և այլն։ Այս կենդանիներին որսում է նաև մարդը (Ռուսաստան, Սկանդինավյան երկրներ)։ Որոշ ավելի մարդաշատ տարածքներում գայլերը կարող են սնվել նաև ընտանի կենդանիներով, տարբեր թռչուններով և նույնիսկ աղբանոցներում առկա թափված ուտելիքներով։

Գայլերին սպառնող վտանգները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնութերորդ դարում գայլերը առկա էին գրեթե ամբողջ Եվրոպայում։ Որսուրդության պատճառով գայլերը վերացան Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից։ Եվրոպական այլ երկրնրում՝ Ֆրանսիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Նորվեգիա և այլն, գայլերի թիվը կտրուկ նվազել է։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո գայլերը գրեթե վերացան Եվրոպայից։ Այսօրվա դրությամբ գայլերի թիվը համեմատաբար մեծ է Լեհասատանում, Բալկանյան թերակղզում և Ռումինիայում։ Եվրոպական երկրներում վերջին տարիներին կիրառվում է գայլերի պաշտպանության ծրագիր, որը արգելում է գայլերի որսը։ Այս ամենի հանդերձ գայլերին դեռ վտանգ է սպառնում Ասիայի հատվածում, որտեղ որսը արգելված չէ։

Գայլերի և շների խառնուրդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շան և գայլի խառնուրդի կմախք Փարիզի "Կենդանի պատմության թանգարանում"

Այս երկու կենդանիների խառնուրդները թվով ավելի շատ են Հյուսիսային Ամերիկայում ,բայց առկա են նաև Եվրոպայում։ Խառնուրդներ գնվել են Գերմանիայում, Ալբաիայում, Բուլղարիայում, Լատվիայում և Սերբիայում, բայց ԴՆԹ արդյունքները ապացուցել են, որ շան գեները այս խառնուրդների մեջ առկա են շատ քիչ քանակով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրասիական գայլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրասիական գայլ» հոդվածին։