Դաղստանյան լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաղստանյան լեզուներ։
Բեժ։ Չեչենները եւ ինգուշները
Կանաչ։ Ավարերեն-անդիական իսկ ցեզերեն
Կապույտ։ Դարգվա
Մուգ կապույտ։ Լակյան
Բաց կանաչ։ Լեզգիերեն իսկ խինալուղերեն

Դաղստանյան լեզուներ, իբերա-կովկասյան լեզվաընտանիքի ճյուղերից մեկը։ Խոսվում է Դաղստանի, մասամբ նաև՝ Ադրբեջանի հյուսիսային շրջաններում, Վրաստանի և Չեչենա Ինգուշական որոշ բնակավայրերում։

Խոսողների թիվը՝ ավելի քան 1,3 միլիոն (1970)։ Դաղստանյան լեզուներ բաժանվում են երեք լեզվախմբի․

  • 1․ ավար-անդի-դիդոյական [ավարերեն, անդիական (անդիերեն, բոտլիխերեն, գոդոբրիներեն, ճամալիներեն, բագուլալերեն, տինդիներեն, կարաւոիներեն, ախվախերեն) և դիդոյական (դիդոյերեն կամ ցեզերեն, խվարշիներեն, գինուխերեն, բեժիւոիներեն կամ կապուչիներեն, գունզեբերեն) լեզուներ],
  • 2․ լեզգիական (լեզգիերեն, ագուլերեն, ռուտուլերեն, թաբասարաներեն, ուտիերեն, ծախուրերեն, կրիզերեն կամ բուդուխերեն, խինալուղերեն, արչիներեն),
  • 3․ դարգվա-լակյան (դարգիներեն, որի բարբառներից կուբաչիներենը ն կայթաղերենը երբեմն դիտվում են առանձին լեզուներ, և լակերեն)։

Դաղստանյան լեզուների հնչյունական և քերականական կառուցվածքն ունի բազում յուրահատկություններ։ Հատկապես բարդ է բաղաձայնական համակարգը, ուր կան կողմնական (կողքային), լեզվաքմային (լեզվակային), ըմպանային, կոկորդային հնչյուններ։ Քերականության մեջ բնորոշ են նախադասության էրգատիվ կառուցվածքը, հոլովների մեծ քանակությունը (թաբասարաներենում՝ 40), գոյականների դասի առկայությունը (որոշ լեզուներում հասնում է 6-ի)։ Դաղստանյան լեզուներից գիր անեն ավարերենը, լակերենը, դարգիներենը, լեզգիերենը ն թաբասարաներենը։ Գրությունը մինչև 1928-ը՝ արաբագիր, 1928-1938-ը՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 271