Արխանգելսկ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխանգելսկը, քաղաք և վարչական կենտրոն է Ռուսաստանի, Արխանգելսկի մարզում: Այն ընկած է Հյուսիսային Դվինա գետի երկու ափերին դեպի Սպիտակ ծով նրա ելքի՝ դելտայի մոտ, Եվրոպական Ռուսաստանի հյուսիսում: Արխանգելսկը միջին դարերի Ռուսաստանի գլխավոր նավահանգիստն էր մինչ 1703թ.: Այն սպասարկում են Տալագի օդանավակայանը և ավելի փոքր Վասկովո օդանավակայանը: Քաղաքը տեղակայված է Ռուսաստանի հյուսիսային երկաթգծի հյուսիսային ծայրի մոտ: Երկաթգիծը Վոլոգդայի և Յարոսլավլի միջով կապվում է Մոսկվայի հետ, հեռավորությունը՝ 133 կմ: Բնակչությունը՝ 348,716 մարդ 2010թ. մարդահամարի տվյալներում: