Շոտլանդական լեռնաշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային և հարթավայրային Շոտլանդիայի բաժանումը

Շոտլանդական լեռնաշխարհ (գաել.՝ A' Ghàidhealtachd, "գելերի տեղը"; անգլա-շոտլ.՝ the Hielands) պատմական լեռնային տարածաշրջան Շոտլանդիայում: Զբաղեցնում է Շոտլանդիայի մոտ 2/3 մասը:

Մշակութային առումով ուշ միջնադարից սկսած մինչև մեր օրերը, երբ դաշտային շոտլանդացիները տարածում են գելական շոտլանդերենը[1] ամբողջ դաշտավայրով մեկ, հարկավոր է տարբերել Շոտլանդական լեռնաշխարհը Շոտլանդական դաշտավայրից:

Բաժանված է իջվածքներով, որոնցից ամենամեծն է Գլեն-Մորը, մի շարք սարահարթերի և լեռնաշղթաների՝ Գրամպիանյան լեռներ, Հյուսիս-արևմտյան սարահարթ և այլն: Դեպի հարավ անցնում է Միջին Շոտլանդական հարթավայրին: Այս շրջանում է գտնվում Մեծ Բրիտանիայի ամենաբարձր լեռը՝ Բեն Նևիսը (1344 մ), ինչպես նաև Լոխ Նես, Լոխ Լոխի և Լոխ Լոմոնդ լճերը: Լեռնային Շոտլանդիայի կենտրոն է համարվում Ինվերնես քաղաքը:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Baxter, Colin, and C. J. Tabraham. The Scottish Highlands (2008), heavily illustrated
  • Gray, Malcolm. The Highland Economy, 1750–1850 (Edinburgh, 1957)
  • Humphreys, Rob, and Donald Reid. The Rough Guide to Scottish Highlands and Islands (3rd ed. 2004)
  • Keay, J. and J. Keay. Collins Encyclopaedia of Scotland (1994)
  • Kermack, William Ramsay. The Scottish Highlands: a short history, c. 300-1746 (1957)
  • Lister, John Anthony. The Scottish Highlands (1978)

Արտաքին հղումներ[խմբագրել]