Լոխ Նես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոխ Նես
Տեսակլիճ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎարչատարածքՀայլենդ
Երկարություն39 կմ
Լայնություն1,5 կմ
ԲԾՄ16 մետր
Խորություն272 մետր
Մակերես56,4 կմ²
Ծավալ7450 խորանարդ հեկտոմետր
Մասն էԿալեդոնյան ջրանցք
ԼեռնաշղթաՇոտլանդական լեռնաշխարհ
Ջրի պահման ժամանակ2,81 տարի[1]
Ավազանի տարածք1775 կմ²
Ավազանի երկիր Շոտլանդիա
Լիճ հոսող գետRiver Oich?, River Tarff?, Caledonian Canal, section between Loch Oich and Loch Ness?[2], River Farigaig?[3], River Foyers?[4], River Moriston?[5], Allt Doe?[6], Allt Saigh?[7], Allt Luaidhe?[8] և Allt Loch na Sgorthaich?[9]
Լճից հոսող գետBona Narrows?[10]
Քարտեզ
Քարտեզ

Լոխ Նես (անգլ.՝ Loch Ness, գաել.՝ Loch Nis), մեծ խորը քաղցրահամ լիճ Շոտլանդիայում` ձգված 36 կմ երկայնությամբ Ինվերնեսից հարավ-արևմուտք։

Լոխ Նեսի հրեշը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը հայտնի է Լոխ Նեսի հրեշի մասին լեգենդի շնորհիվ։ Կան բազմաթիվ առևտրային երթուղիներ լճի ափով զբոսաշրջիկների համար, որոնք ցանկանում են վայելել գեղատեսիլ բնությունը և, միգուցե, տեսնել առասպելական հրեշին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոխ Նեսը ամենամեծ ջրամբարն է Գրեյթ-Գլեն երկրաբանական ճեղքվածքի երկայնությամբ, որն անցնում է հյուսիսից հարավ` Ինվերնեսից մինչև Ֆորտ-Ուիլյամ։ Լիճը Կալեդոնյան ջրանցքի մասն է, որև միացնում է Շոտլանդիայի արևմտյան և արևելյան ծովափերը։

Լոխ Նեսը, ինչպես նաև Շոտլանդիայի այս մասի շատ այլ լճերը, սառցադաշտային ձագում ունեն։ Լիճը բավականին երկարաձիգ է և խորը, մինչդեռ ջուրը շատ պղտոր է` հողի մեջ տորֆի բարձր պարունակության հետևանքով։ Լոխ Նեսը զբաղեցնում է երկրորդ տեղը Շոտլանդիայի լճերի մեջ ըստ ջրի մակերեսի` այն կազմում է 56 կմ²։ Մինչդեռ, ըստ ջրի ծավալի, այն զբաղեցնում է առաջին տեղը, քանի որ ուրիշ լճերից ավելի խոր է։ Քաղցրահամ ջրի պաշարը լճում ավելի մեծ է, քան քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալն Անգլիայի և Ուելսի տարածքում։ Այս լճի առավելագույն խորությունը կազմում է 230 մ։

Լիճը հանդիսանում է Ֆոյերսի հիդրոէլեկտրակայանների կասկադի մի մաս, որը մտնում է Մեծ Բրիտանիայի ազգային էներգահամակարգը։

Հարավարևմտյան վերջամասում` Ֆորտ-Օգաստուս քաղաքի մոտ տեղակայված է լճի միակ կղզին։ Լճում կան նաև արհեստական կղզիներ` այսպես կոչված կրաննոգներ։

Լճի ափին կա Լոխ Նեսի հրեշի թանգարան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tony Harmsworth’s Loch Ness Information Site
  • Loch Ness Guide
  • Фотографии «Loch Ness». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 18-ին.
  • Google Map on Loch ness
  • Nessie & Loch Ness links
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոխ Նես» հոդվածին։