Մուրացկանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրացկանություն
զբաղմունք Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաանձ Խմբագրել Wikidata
Տվյալ գործունեության դաշտմուրացկանություն Խմբագրել Wikidata
Սուրբ բարեխոսԱմբրոսիոս Մեդիոլանցի Խմբագրել Wikidata
Մուրացկան ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում
Մուրացկանի ցուցանակին գրված է՝ «Կնոջս առևանգել են, փրկագնին չի հերիքում 99 ցենտ»

Մուրացկանություն, անծանոթ մարդկանցից ակտիվ գումար կամ այլ թանկարժեք իրեր խնդրելն է, որը հանդիսանում է եկամուտի աղբյուր[1]։ Հաճախ զուգակցվում է թափառաշրջիկության հետ։

Տվյալ գործունեության մեջ մասնագիտացած հանցագործ խմբավորումներ կան, որոնք ստիպում են անտունների և անչափահասների զբաղվել մուրացկանությամբ։ Կա նաև մուրացկանության ենթատեսակ՝ ասկեր (անգլ.՝ ask հարցնել բառից), որոնք փողոցային երաժիշտներին օգնելով, անցնում են հանդիսատեսի շարքերով և փող խնդրում։ Ասկեր եզրը տարածված է նաև հիպիների մոտ[2]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լագոսի (Նիգերիա) բնակչուհի Ռոզմարի Օբիակորը լոտոյով շահած 22000 դոլարը տվել է աղքատ մուրացկանին։ Ընդ որում դա արել է ոչ մարդասիրությունից ելնելով, այլ դարձել է խաբեության և սնոտիապաշտության զոհ[3].
  • Կորեայում և Շոտլանդիայում գոյություն ունեն մուրացկան ռոբոտներ[4]։
  • Հռոմում հատուկ զգեստներ ու շպար կրող մուրացկաններ կան, որոնք մարմնավորում են Ազատության արձանը, 14-րդ դարի իտալական քաղաքական գործիչ Ռիենցոյին, եգիպտական Սֆինքսին և այլ հայտնի կերպարներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]