Պոսիդոնիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Posidonio de Apamea.jpg

Պոսիդոնիոս (Ποσειδώνιος, մ.թ.ա. 139/135 թթ., Ապամեա51/50թթ., Հռոմ), հին հույն ստոիկյան փիլիսոփա, պատմիչ, աշխարհագրագետ, աստղագետ: Հանդիսանում է միջին ստոիկյան փիլիսոփայական ուղղության կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Մ.թ.ա. 97թ. Հռոդոսում հիմնել է փիլիսոփայական դպրոց, որտեղ ուսում են ստացել ազնվական հռոմեացիները, այդ թվում Կիկերոնն ու Պոմպեոսը: Նրա երկերից 57 գրքից բաղկացած «Պատմությունը» (պահպանվել են միայն հատվածներ) հանդիսանում է Պոլիբիոսի «Համաշխարհային պատմության» շարունակությունը: Հեղինակը շարադրել է մ.թ.ա. 146 - 88թթ. դեպքերը:

Պոսիդոնիոսը գտնում էր, որ մարդկային կրքերը պետք է վերահսկվեն բանականության կողմից, հակառակ դեպքում դրանք վնասակար են: Հռոմեական կայսրությունը նույնացնում էր ստոիկյան եղբայրության հետ, քանի որ այն ձգտում էր միավորել աշխարհի բոլոր ժողովուրդները:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով