Կրևյան Ունիա (1385)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրևյան Ունիա 1385 թվական, Լիտվական մեծ իշխանության և Լեհաստանի միջև դինաստիական միության վերաբերյալ համաձայնագիր, ըստ որի, լիտվական մեծ իշխան Ցագայլոն ամուսնանալով լեհ թագուհի Ցադվիգայի հետ, հայտարարվում էր լեհ թագավոր։ Ստորագրվել է օգոստոսի 14-ին, Կրևո դղյակում (այստեղից էլ՝ անվանումը)։ Ցագայլոն պարտավորվել է ընդունել կաթոլիկություն իր բոլոր հպատակների հետ միասին, Լեհաստանին միացնել Լիտվիայի մեծ իշխանության հողերը և օգնել վերադարձնելու Լեհաստանի կորցրած հողերը։ Կրևյան Ունիայու նպաստեց լիտվացի, լեհ, ռուս, բելոռուս, ուկրանիակ ժողովուրդների միավորմանը Տետոնական օրդենի դեմ պայքարում։ Միաժամանակ Կրևեյան Ունիայն համապատասխանում էր լեհ ֆեոդալների (որոնք ձգտում էին զավթել Լիտվայի մեծ իշխանության մեջ մտնող ուկրանիական, բելոռուսական և ռուսական հողերը), ինչպես նաև լիտվական իշխանների շահերին, որոնք հույս ունեին Լեհաստանի օգնությամբ շարունակել ռուսական հողերի զավթումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png