Լիմբոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմենիկո Բեկաֆումի: Հիսուսը լիմբոսում (1530-1535)

Լիմբոս (լատ.՝ limbus - սահման, եզր), ըստ կաթոլիկ եկեղեցու աստվածաբանության՝ Քրիստոսի երկրորդ գալստյանը և Ահեղ դատաստանին սպասող Դժոխքին չդատապարտված սակայն և Դրախտին ոչ արժանի հոգիների կեցության վայր։ Լիմբուսում են մնում այն հոգիները, որոնք թեև չեն մեղանչել, բայց և այնպես չեն էլ փրկվել, կամ որովհետև մեռել են մկրտություն ստանալուց առաջ և կամ ապրել են քրիստոնեությունից առաջ։ Դանթեն Աստվածային կատակերգության մեջ պատկերված իր Լիմբոսում տեղ է հատկացրել անտիկ և միջնադարյան մշակույթի և հանրային կյանքի նշանավոր գործիչներին, որոնց մեջ կան նաև մահմեդականներ։