Պոմպեոսի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոմպեոսի թատրոն
Քարտեզ
Քարտեզ
ՏեսակRoman archaeological site? և Հռոմեական թատրոններ (կառուցվածք)
Ստեղծումմ. թ. ա. 55
Բացում56[1]
Երկիր Իտալիա
ԲնակավայրՀռոմ[2]
Շինության ձևՀռոմեական թատրոն
ՊատվիրատուԳնեոս Պոմպեոս
Մասն էRegio IX Circus Flaminius?
 Theatre of Pompey Վիքիպահեստում

Պոմպեոսի թատրոն (լատին․՝ Theatrum Pompeii, իտալ.՝ Teatro di Pompeo), Հին Հռոմի առաջին քարե թատրոնը, կառուցվել է Գնեոս Պոմպեոսի հրամանով մ. թ. ա. 61 թվականին տարած իր հաղթանակից հետո։ Թատրոնը վերջնականապես պատրաստ է եղել միայն մ. թ. ա. 55 թվականին[3]։ Թատրոնը տեղավորում էր քառասուն հազար հանդիսական։ Կառուցված լինելով հունական ճարտարապետության մոտիվներով, նախատիպ է եղել Հռոմեական կայսրության տարածքում հետագայում կառուցված թատրոնների և ամֆիթատրոնների համար։

Հռոմի Սենատի համար այն եղել է կուրիա, որտեղ անցկացվել են Սենատի ժողովները։ Այստեղ մ. թ. ա. 44 թվականին սպանվել է Հուլիոս Կեսարը։ Ներկայումս պահպանվել են ավերակները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Հռոմի առաջին մշտական թատրոնը։ Մինչ Պոմպեոսի թատրոնի կառուցումը, Հռոմն ունեցել է միայն ժամանակավոր թատրոններ ու ամֆիթատրոններ, որոնք կառուցվում էին փայտից և կարող էին հեշտությամբ հավաքվել և քանդվել։ Պոմպեոսն առաջինն էր, որը ոգեշնչվելով հունական թատրոնների ճարտարապետությամբ, որոնք տեսել էր Լեսբոսում[4][5], որոշում է կառուցել քարե թատրոն։ Թատրոնը կառուցվում է Մարսի անունը կրող դաշտում[5][6]։ Այն ունեցել է քառասունհինգ մետր բարձրություն, այսինքն՝ բարձրությամբ հավասար է եղել Հռոմի Կապիտոլիումին և վերջինիս նման ունեցել է «սուրբ բլուրի» խորհրդանշական դեր։ Ցիցերոնի նամակներից, որոնք գրվել են մ. թ. ա. 55 թվականին, հայտնի է դառնում, որ թատրոնի բացման կապակցությամբ կազմակերպվել են աննախադեպ խաղեր։ Այդ իրադարձությունը տեղի է ունեցել Պոմպեոսի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 29-ին։

Թատրոնը վերանորոգվել է մ. թ. ա. 32 թվականին Ավգուստիանոս կայսեր օրոք, հետագայում նաև նրան հաջորդող կասրերի՝ Տիբերիանոսի, Դոմիցիանոսի, Դիոկլետիանոսի օրոք[7][8]։ Եղել է ոչ թե պարզապես թատրոն, այլ բազմաբովանդակ համալիր, որը ներառել է շատրվաններով հարուստ զբոսայգի, առանձին սենյակներ, որտեղ ներկաները կարող էին դիտել արվեստի ամենատարբեր գործեր, որոնք Պոմպեոսն իր հետ բերում էր արշավանքներից։ Թատրոնի ամենաբարձր կետը եղել է Վեներայի տաճարը, քանի որ, ըստ ավանդության, հենց Վեներան է եղել Պոմպեոսի երկնային հովհանավորը, նրա անձնական աստվածությունը, ուստի Պոմպեոսը թատրոնը նվիրել է հենց Վեներա աստվածուհուն[9]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի կիսաշրջանաձև ճակատը կազմված է եղել տրավերտին քարով պատրաստված բաց կամարաշարքերից։ Թատրոնի ներքին շքեղ հարդարանքը եղել է հիմնականում մարմարից։ Այնտեղ եղել են արվեստի բազմաթիվ գործեր, որոնցից մի քանիսը հայտնաբերվել են, այդ թվում և Հերկուլեսի բրոնզաձույլ արձանը, որը գտնվում ե Վատիկանի թանգարանում։

Թատրոնի բազմահարկ բեմում կանգնեցվել են Ապոլլոնի և մյուսների արձանները, որոնցից երկուսը պահպանվել և հասել են մեր օրեր։ Դրանցից մեկը գտնվում է Լուվրում, իսկ մյուսը՝ Նեապոլի ազգային հնագիտական թանգարանում։ Բեմի հետևում կառուցվել է արվեստի գործերով զարդարված սյունասրահ, որի հակառակ կողմում եղել է ուղղանկյուն շինություն, որտեղ կանգնեցված է եղել Պոմպեոսի արձանը։

Սյունասրահից մնացել է միայն արևելյան կողմը։ Սյունասրահի կենտրոնում եղել է շատրվաններով ու արահետով զբոսայգի, որի հետքերը միայն վերջերս են հայտնաբերվել հնէաբանների կողմից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  2. https://www.romasegreta.it/parione/piazza-del-biscione.html
  3. Kuritz, Paul (October 1987). The Making of Theatre History. Prentice Hall Professional Technical Reference. էջ 48. ISBN 978-0-13-547861-5.
  4. Plutarch. Life of Pompey. էջ 42.4.
  5. 5,0 5,1 Boëthius, Axel; և այլք: (1978). Rasmussen. Etruscan and Early Roman Architecture. Yale University Press. էջ 206. ISBN 9780300052909.
  6. Erasmo, Mario (2010). Roman Tragedy: Theatre to Theatricality. University of Texas Press. էջ 83. ISBN 9780292782136.
  7. Erasmo, Mario (2010). Roman Tragedy: Theatre to Theatricality. University of Texas Press. էջեր 84–85. ISBN 9780292782136.
  8. Gagliardo, Maria; Packer, James (2006). «A New Look at Pompey's Theater: History, Documentation, and Recent Excavation». Archaeological Institute of America. 110 (1): 96.
  9. Erasmo, Mario (2010). Roman Tragedy: Theatre to Theatricality. University of Texas Press. էջ 84. ISBN 9780292782136.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ և գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոմպեոսի թատրոն» հոդվածին։