Ավլոս Գելլիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավլոս Գելլիուս (լատիներեն` Aulus Gellius, շուրջ 130—180թթ.) — հռոմեական գրող և հնությունների ուսումնասիրող, 20 գրքից բաղկացած «Ատտիկյան գիշերներ» (Noctes Atticae) աշխատասիրության հեղինակ: Գիրքը, որն իրենից ներկայացնում է լեզվի, գրականության, իրավունքի և սովորույթի ոլորտներին վերաբերող տարբեր տեղեկությունների հավաքածու, պահպանվել է գրեթե ամբողջությամբ: «Ատտիկյան գիշերներ» երկը արժեքավոր աղբյուր է Հին Հռոմի մշակույթի ուսումնասիրության համար, քանի որ աղբյուրներից շատերը, որոնցից Գելլիուսը մեջբերումներ է կատարում, չեն պահպանվել:

[խմբագրել] Աղբյուրներ

  • Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն, Երևան, 1975:
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով