Աուրեուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրիանոսի աուրեուսը

Աուրեուս (լատին․՝ aureus), Հռոմեական կայսրության տարածքում օգտագործվող ոսկե դրամ։

«Աուրեուս» բառը պարզապես նշանակում է «ոսկյա» (լատ. aurum - «ոսկի»)։ Հետևաբար, ամեն ոսկե դրամ Հին Հռոմում հենց այդպես էլ անվանում էին՝ աուրեուս։ Միայն մ.թ.ա. III դարում, Պունիկյան պատերազմների ժամանակ, «աուրեուս» հասկացությունն ստացավ կոնկրետ դրամական միավորի նշանակություն։ Այն հատվում էր ավարից ձեռք բերված ոսկուց և օգտագործվում էր լեգեոներներին վարձատրելու համար, ինչպես նաև՝ խոշոր վճարումներ կատարելու համար։

Հուլիոս Կեսարի օրոք աուրեուսը հաստատվեց որպես ստանդարտացված դրամական միավոր։ Այդ ժամանակ 1 աուրեուսի կշիռը մոտ 8 գրամ էր, հատվում էր բարձրագույն որակի ոսկուց (99%)։ Սկզբնականապես 1 աուրեուսը հավասար էր 20 արծաթե սեստերցի, Կեսարի օրերից աուրեուսի մանրուն դրամը դարձավ դինարը (denarius)։ 1 աուրեուսը համարժեք էր 25 արծաթե դինարի։

Աուրեուսի համարժեք արծաթե դրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Կառավարում Համարժեք
մ.թ.ա. 203 Կոնսուլ Սկիպիոն Աֆրիկացի 20 սեստերց
մ.թ.ա. 31 Կայսր Հուլիոս Կեսար 25 դինար
60 Կայսր Ներոն 25 դինար
90 Կայսր Դոմետիանոս 25 դինար
285 Կայսր Դիոկղետիանոս 25 դինար կամ 100 սեստերց
325 Կայսր Կոստանդին I Մեծ 25 դինար կամ 100 սեստերց