Նիկողայոս Դամասկոսցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկողայոս Դամասկոսցի (Νικόλαος Δαμασκηνός, Nikolāos Damaskēnos, մ.թ.ա. թ. ), մ.թ.ա. I - մ.թ. I դարի հույն պատմիչ և փիլիսոփա: Ծնունդով Դամասկոս քաղաքից: Գրել է բազմաթիվ երկեր, որոնցից մեզ են հասել հատվածներ այլ գրողների կողմից արված մեջբերումների տեսքով: Գլխավոր աշխատանքն է 144 գրքից բաղկացած «Համաշխարհային պատմությունը», որը հեղինակը սկսում է հնագույն ժամանակներից և հասցնում մինչև հրեա թագավոր Հերովդեսի մահը: Գրքից օգտվել են Ստրաբոնը, Հովսեփոս Փլավիոսը, Պլուտարքոսը, Եվսեբիոս Կեսարացին և այլոք: