Լուար (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուար
Loire
Լուարի դիրքը Նանտում
Լուարի դիրքը Նանտում
France map with Loire highlighted.jpg
Բնութագիր
Երկարություն 1012 կմ
Ավազան Ատլանտյան օվկիանոս
Ջրի ծախս 850 մ3
Ջրահոսք
Ակունք Ժերբե դե Ժոնկ լեռ
 · Բարձրություն 1408 մ
Գետաբերան fr:Mont Gerbier de Jonc
 · Բարձրություն 0 մ
Տեղակայում
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Երկրամաս Օվերն, Բուրգունդիա,
Կենտրոն, Լուարայի երկիր, Ռոն-Ալպ
Գետը Վիքիպահեստում

Լուար կամ Լուարա[1] - (ֆր.՝ Loire), Ֆրանսիայի ամենաերկար գետն է (1012 կմ)[2]։ Սկիզբ է առնում Սեվեններից։ Մինչև Ալեի գետաբերանը ունի լեռնային բնույթ , ապա հոսում է Լուարի դաշտավայրով, թափվում Բիսկայան ծոցը։ Հիմնական վտակներն են Շերը, Վիենը, Սարտը։ Նավարկելի է մինչև Ռուան քաղաքը, մատչելի է ծովային նավերի համար (գետաբերանից 543 կմ) մինչև Նանտ քաղաքը։

Ջրանցքներով միացած է Սեն, Սոն և Հռենոս գետերին։ Լուարայի ափին են Ռուան, Նեվեր, Օռլեան, Տուր, Նանտ քաղաքները[3]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 52։ ISBN 99941-56-03-9։ 
  2. Ֆրանսիայի ամենաերկար գետը Լուարն է։ (ռուսերեն)
  3. Սովետական մեծ հանրագիտարան