Լուկիոս Սերգիոս Կատիլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկիոս Սերգիոս
Լուկիոս Սերգիոս Կատիլինա
Հին հռոմեացի
 
Մասնագիտություն՝ Հին հռոմեական քաղաքական գործիչ
Ծննդյան օր մ. թ. ա․ մոտ 108
Ծննդավայր Հին Հռոմ
Վախճանի օր մ․ թ․ ա․ 62
Վախճանի վայր Պիստոյա, Հին Հռոմ
Քաղաքացիություն Հին Հռոմ
Մայր Բելիենա
Ամուսին Գրատիդիա[1] և Աուրելիա Օրեստիլա[2]

Կատիլինա Լուկիոս Սերգիոս (լատին․՝ Lucius Sergius Catilina, մ. թ. ա․ մոտ 108-մ․ թ․ ա․ 62), հռոմեացի քաղաքական գործիչ, Մ. թ. ա. 68 թվականին՝ պրետոր, 67-66 թվականներին՝ փոխպրետոր Աֆրիկայում։

Մ. թ. ա. 63 թվականին պարտվելով կոնսուլական ընտրություններում՝ դավադրություն է կազմակերպել իշխանությունը գրավելու նպատակով։ Տեղեկանալով այդ մասին՝ կոնսուլ Կիկերոնը ճառերով հանդես է եկել Կատիլինայի դեմ և պահանջել, որ նա հեռանա Հռոմից։ Էտրուրիա փախած Կատիլինան գլխավորել է իր կողմնակիցների զորքը, սակայն Պիստորիումի մոտ պարտվել է և սպանվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 289