Պաուլուս Օրոսիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլուս Օրոսիուսի պատկերը միջնադարյան ձեռագրերից մեկում

Պաուլուս Օրոսիուս (լատ.՝ Paulus Orosius, մոտ. 385 - 420թթ.), 5-րդ դարի քրիստոնյա պատմիչ և աստվածաբան։ Օգոստինոս Երանելու առաջարկով 416-17թթ. գրել է 7 գրքից բաղկացած «Պատմություն հեթանոսների դեմ» (լատ.՝ Historiae adversum paganos) պատմագիտական երկը, որտեղ ներկայացնում է համաշխարհային պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 410թ. գոթերի կողմից Հռոմի գրավումը։

Պայքարել է աղանդների դեմ, այդ նպատակով գրել է «Խրատ վասն պրիսցիլիանականների և օրիգենականների մոլորության» (Commonitorium de errore Priscillianistarum et Origenistarum) և «Ջատագովություն Պելագիանոսի ուսմունքի հետևորդների դեմ» (Liber apologeticus contra Pelagianos) երկերը։