Աստվածային կատակերգություն
Աստվածային կատակերգություն, Դանտեի գլուխգործոցը։ Գրել սկսել է 1308-ին, ավարտել` 1321-ին։
Բովանդակություն |
[խմբագրել] Կառուցվածքը
Վերնագիրը եղել է «Կատակերգություն»։ Աստվածային մակդիրն ավելացրել են հետո։ Դրանով նկատի չեն ունեցել, որ պոեմի գործողությունը կատարվում է երկնային ոլորտում, այլ արտահայտել են գեղարվեստական վեհությունը` աստվածային գործ։ «Կատակերգություն» վերնագիրն առաջացել է ժամանակի գեղարվեստական ըմբռնումներից։ Եթե գրվածքը ողբերգական բովանդակություն էր արտահայտում և տխուր վախճան ուներ, համարվում էր ողբերգություն, ուրախ վերջավորության դեպքում` կատակերգություն։ Պոեմը դժբախտ դեպքեր է նկարագրում, բայց վախճանը բարեբաստիկ է, որի համար էլ Դանտեն այն պարզապես անվանել է «Կատակերգություն»։
Պոեմը բաղկացած է երեք մասից. «Դժոխք», «Քավարան», «Դրախտ»։ Սրանք իրենց հերթին բաժանվում են առանձին մասերի. «Դժոխքը» բաղկացած է ինը պարունակից, «Քավարանը» յոթ բոլորակից, «Դրախտը» երկնային ինը ոլորտներից։ Մասերից յուրաքանչյուրը բաղկացած է 33 երգից։ Նախերգանքի հետ միասին բոլորը 100 երգ։ Պոեմը գրված է տերցիններով` հանգավոր եռատողերով։
Պոեմի գործողությունները կատարվում են հանդերձյալ աշխարհում, գործող անձիք մարդկանց հոգիներն են։ Գործող անձերի մեծագույն մասը պատմական ծանոթ, իրական մարդիկ են։ Բանաստեղծը պատմում է նրանց հոգիների և երկրային գործերի, կենդանի ժամանակ կատարած արարմունքնների մասին։ Պոեմը պատմողական ձև ունի։ Սյուժետային հենքը բանաստեղծի երևակայական ճանապարհորդությունն է անդրշիրիմյան աշխարհ` դժոխքում, քավարանում, դրախտում։ Այս առանցքի վրա է հյուսված պոեմիա կոմպոզիցիան։։[1]
[խմբագրել] Բովանդակությունը
[խմբագրել] Գաղափարական մոտիվները
[խմբագրել] Գեղարվեստական առանձնահատկությունները
[խմբագրել] Տես նաև`
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ս.Սողոմոնյան (1981)։ Արտասահմանյան գրկանության պատմություն։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 39-41։