Գայուս Սալյուստիուս Կրիսպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գայուս Սալյուստիուս Կրիսպոս (լատ.՝ Gaius Sallustius Crispus; մ.թ.ա.86թ. հոկտեմբերի 1 մ.թ.ա. 34թ. մայիսի 13 ) - հին հռոմեական պատմիչ։ Նրանից ամբողջությամբ մեզ են հասել ծավալով ոչ մեծ երկու աշխատություն՝ «Կատիլինայի դավադրության մասին» («Catilina», «De coniuratione Catilinae», «Bellum Catilinarium») և «Յուգուրտինյան պատերազմի մասին» («Jugurtha», «Bellum Jugurthinum») երկերը։ Սալյուստիոսի «Պատմություն» («Historiarum libri quinque») գլխավոր պատմական աշխատությունից, որտեղ նա նկարագրում է մ.թ.ա. 78-66թթ. պատմական անցքերը պահպանվել են միայն որոշ պատառիկներ (մասնավորապես, դրանում զետեղված նամակներից մի քանիսը, այդ թվում Միհրդատ Եվպատորի նամակը Պարթև արքա Արշակին, որը բավականին արժեքավոր աղբյուր է մ.թ.ա. 68-66 թթ. Լուկուլլոսի և Պոմպեոսի դեպի Հայաստան կատարած արշավանքների որոշ մանրամասներն ուսումասիրելու համար)։