Սուլլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sulla Glyptothek Munich 309.jpg

Լուցիոս Կոռնելիոս Սուլլա (մ.թ.ա. 81թ. հունվարի 27 - 28՝ անվանը ավելացվել է Ֆելիքս (Երջանիկ) մականունը, լատ.՝ Lucius Cornelius Sulla (Felix); մ.թ.ա. 138 - մ.թ.ա. 78), հին հռոմեական պետական գործիչ, զորավար, մ.թ.ա. 82 - 79թթ.դիկտատոր (այդ կոչմանն է արժանացել «օրենքների գրման և հանրապետության ամրապնդման» նպատակով [1]) , կոնսուլ մ.թ.ա. 88 և մ.թ.ա. 80թթ., կայսր, պետական կառավարման համակարգի բարեփոխիչ։ Հաղթական պատերազմներ է վարել Միհրդատ Եվպատորի դեմ։ Առաջին հռոմեացին էր, որը քաղաքացիական պատերազմների ընթացքում ուժով գրավել է Հռոմ քաղաքը, ընդ որում երկու անգամ։ Մնացել է հետագա սերունդների հիշողության մեջ որպես դաժան բռնապետ, որը սակայն կամովին հրաժարվել է անսահմանափակ իշխանությունից և հեռացել պետական կառավարման գործերից։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. լատ.՝ Dictator legibus scribundis et rei publicae constituendae