Մնեմոնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մնեմոնիկան կամ մնեմոտեխնիկան՝ հիշողությունն ամրապնդելու արվեստ է։ Անվանումը կապված է Մնեմոսինեի հետ։

Մնեմոնիկան և մեխանիկական հիշողությունը[խմբագրել]

Մնեմոնիկան տարբերվում է «մեխանիկական հիշողությունից»՝ «տեխնիկայի» առկայությամբ, այնինչ մեխանիրորեն հիշելը (անգիր սովորելը) զուրկ է որևիցե տեխնիկայից։ Ինֆորմացիան մեխանիկորեն հիշվում է կրկնողության միջոցով կամ առանց կրկնելու (Ֆոտոհիշողություն)։

«Տեխնիկա» ասելով տվյալ դեպքում հասկանում ենք պատկերացումների, համեմատությունների և զգացմունքների օգտագործումը ինֆորմացիան հիշելու ժամանակ։ Օրինակ՝ անգլերեն Shark (կարդացվում է «շարք», նշանակում է շնաձուկ) բառը հիշելու համար կարելի է կիրառել հետևյալ մնեմոտեխնիկան՝ «մի շարք շնաձուկ» կամ «շնաձուկը շարք է կանգնել»։ Այպիսով հիշելու պրոցեսում օգտագործվեց պատկերացումը (թե ինչպես է շնաձուկը շարք կանգնել), համեմատությունը (մայրենի լեզվում փնտրում ենք Shark-ին նման (հնչողությամբ) բառ) և զգացմունքը (օրինակ զարմանք, թե ինչպես է շնաձուկը կարողացել շարք կանգնել)։

Մնեմոտեխնիկան (որի մասին գրվել են բազմաթիվ գրքեր) կիրառվում է հնադարից մինչև այսօր։ Մնեմոնիկայի հիմնադիր է համարվում Սիմոնիդես Քիոսացին։

Հիշելու տեխնիկան կարելի է կիրառել ինֆորմացիայի տարբեր բնագավարներում (օրինակ՝ թվեր, տեքստեր, օտար լեզվի բառեր, մարդկանց անուններ, բանաձևեր, գիտական տերմիններ և անվանումներ և այլն հիշելու համար)։ Այդ ունակությունը (ինֆորմացիան ցգալու և համեմանելու) բավականին ակտիվ է երեխաների մոտ, բայց տարիների ընթացքում բթանում է, քանի որ այլևս ակտիվորեն չի կարառվում։ Մնեմոտեխնիկան վերականգնում է, ակտիվացնում է՝ զգայարանների միջոցով ինֆորմացիան ընկալելու ունակությունը։

Մնեմոնիկայի մեթոդները ինֆորմացիայի տարբեր բնագավառներում[խմբագրել]

Անվանումներ և հերթականություն[խմբագրել]

Նախկին ԽՍՀՄ-ում բավականին տարածված էր ռուսերեն հոլովներն ու ծիածանի գույների հերթականությունը հիշելու հետևյալ մեթոդը (մնեմոտեխնիկան)։

Иван родил девченку, велел тащить пеленку (իրականությանն ավելի է համապատասխանում այս տարբերակը՝ Ирина родила девчонку, велела тащить пеленку)։ Բառերի քանակը նույնն է, ինչ որ հոլովների. նույնն է նաև բառի և նույն հերթականությունն ունեցող հոլովի առաջին տառը (именительный, родительный, дательный, винительный, творительный, предложный). Այսպիսով հնարավորություն է ստեղծվում հիշել հոլովների հերթականությունը (առաջին հերթին) և անվանումը։

Ծիածանի գույների հերթականությունը ռուսերեն լեզվով՝ красный, оранжевый, желтый, зеленый, голубой, синий, фиолетовый, հիշելու մնեմոտեխնիկան՝ «каждый охотник желает знать, где сидит фазан» (յուրաքանչյուր բառի և համապատասխան գույնի առաջին տառերը՝ նույնն են)։

Նույն գույները (կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն) հայրերեն հիշելու մնոմոտեխնիկան` Կատուն նստած դռան կողքին, երազում է կերի մասին:

«Պատմվածքի» (որը կարող բոլորովին զուրկ լինել իմաստից) միջոցով կարելի է հիշել նաև պարբերական աղյուսակի տարրերն ըստ հերթականության և այլ հատկանիշների։ Օրինակ, առաջին տասնհինգ տարրերն ըստ հերթականության՝

Ջրածին, Հելիում, Լիթիում, Բերիլիում, Բոր, Ածխածին, Ազոտ, Թթվածին, Ֆտոր, Նեոն, Նատրիում, Մագնիում, Ալյումին, Սիլիցիում, Ֆոսֆոր...

«Ջրածին (ջրած բույսին) ձեռք մի տուր, հելի (վեր կաց) ու մ եկնիր դեպի տունը Լի լիթի ու մ նա այնտեղ. բեր էլի, ում ես սպասում, բոր հիվանդության դիմաց Ածխածին է պետք, որ մազոտ թթվածին (մազոտ ու թթված մեկին) ուշքի բերենք, որ կարողանա ռուսերեն պովտոր բառն արտասանել, բայց նա ինձ չճանաչեց և ասաց не он это, на три умеет делить, а тот не умел, և հետո սկսեց մագնիսում ալյումին փնտրել Սիցիլայում հանձնելու համար, որի փոխարեն պետք է ֆոսֆոր ստանար ճանապարհը լուսավորելու համար...»

Թվեր[խմբագրել]

Թվերի հերթականությունն հիշելու համար յուրաքանչյուր միանիշ թիվ հանեմատվում է այդ թվին նման ինչ-որ առարկայի կամ երևույթի հետ։

1 - գրիչ, մատիտ, լար, գնացք

2 - կարապ, խեցգետին

3 - գորտ, ինքնաթիռ

4 - կենդանի (չորս ոտքեր), մեքենա (չորս անիվ)

5 - գերազանցիկ, բռունցք, ձեռք (հինգ մատ)

6 - զառ, խորանարդ, սենյակ

7 - ուրախություն, ծիածան (յոթ գույներ), շաբաթ (յոթ օր)

8 - հեծանիվ

9 - կարիճ

0 - փոս, ձու

Այսպիսով, օրինակ 26849 հնգանիշ թիվն հիշելու համար բավական է մի պատմություն ստեղծել, որում հանդես են գալիս այդ հինգ թվերին համապատասխանող առարկաներն ու երևույթները։ Օրինակ՝ կարապը (2) գողացավ զառը (6) և ծլկեց՝ սկզբում հեծանիվով (8), իսկ հետո մեքենայով (4), և վերջապես հանդիպեց կարիճին (9)։

Նման «պատմվածքների» պահպանումը և վերարտադրումը բավականին հեշտ է հիշողության համար, և քանի որ այս պատմությումում կոդավորված է մեր թիվը, վերջինս վերարնադրվում է նույն հեշտությամբ։

Տես նաև[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]