Կլեոպատրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեոպատրա

Կլեոպատրա VII Ֆիլոպատորը (հունարեն՝ Κλεοπάτρα Φιλοπάτωρ * մ.թ.ա. 69, † մ.թ.ա. 30 Ալեքսանդրիայում) եգիպտական Պտղոմեոսների տոհմի ամենահայտնի և վերջին թագուհին էր։

Կլեոպատրայի կիսանդրին
q
rw
i wA p A d
r
t A H8

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել]

Կլեոպատրան կառավարել է Եգիպտոսը շուրջ 21 տարի։ Սկզբում կառավարել է իր եղբայրների՝ Պտղոմեոս XIII-ի և Պտղոմեոս XIV-ի հետ միասին (ովքեր միաժամանակ հանդիսանում էին նրա ձևական ամուսինները)։ Այնուհետև ամուսնացել է Մարկոս Անտոնիոսի ապա նաև՝ Հուլիոս Կեսարի հետ։ Հենց դրա շնորհիվ էլ նա դարձել է հայտնի։ Այդ ժամանակվա մասին են պատմում Պլուտարքոսը, Դիոն Կասիոսը և շատ այլ պատմիչներ։ Կեսարից ունեցել է մի զավակ, իսկ Անտոնիոսից՝ 2 տղա և 1 աղջիկ։

Կյանքը[խմբագրել]

Մանկությունը[խմբագրել]

Կլեոպատրան ծնվել է մեր թվարկությունից առաջ 69 թվականին Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիաում։ Նրա հայրը՝ Պտղոմեոս XII Ավլետեսը կրթված անձնավորություն էր։ Նա շատ էր սիրում գիտությունը և մշակույթը, ինչով բացատրում է Կլեոպատրայի դաստիարակված և կրթված լինելը։ Ըստ Պլուտարքոսի, Կլեոպատրան տիրապետում էր եգիպտերեն, եբրայերեն, արաբերեն, ասորերեն, եթովպերեն, պարսկերեն և մարերեն լեզուներին, իսկ նրա մայրենի լեզուն հունարենն էր, որովհետև Պտղոմեոսները մակեդոնացիներ էին։ 300 տարվա իշխանության ընթացքում Կլեոպատրան միակ թագուհին էր, ով եգիպտերեն խոսել գիտեր։

Թագադրությունը[խմբագրել]

Կլեոպատրայի ժամանակվա տերությունները (մ.թ.ա.89թ.)

Մ.թ.ա. 51 թվին, հոր մահից հետո, Կլեոպատրան նստում է Եգիպտոսի գահին։ Մոտ երկու տարի նա կառավարում է երկիրը եղբոր, Պտղոմեոս XIII-ի հետ միասին, որի հետ նաև պսակադրված էր՝ ըստ Եգիպտոսի ավանդույթի։ Մ.թ.ա. 49 թվին եղբայրը վտարում է Կլեոպատրային Ալեքսանդրիա քաղաքից և վերջապես Եգիպտոսից՝ Հռոմեական Կայսրության սենատից թույլատրությունը ստանալուց անմիջապես հետո։ Կլեոպատրան լքում է երկիրը և Արևելյան Անապատում զորք հավաքում՝ եղբոր դեմ հանելու մտադրությամբ։ Կեսարը, կայսրության իր ներքին թշնամիներին ոչնչացնելուց հետո, մ.թ.ա. 48 թվի հոկտեմբերի 1-ին ժամանում է Ալեքսանդրիա՝ լուծելու Եգիպտոսի գահի հարցը։ Նա կոչ է անում Կլեոպատրային վերադառնալ Ալեքսանդրիա և հարգել իր (Կեսարի) կայացնելիք որոշումը։ Չունենալով այլ ընտրություն, Կլեոպատրան ենթարկվում է նրան և վերադառնում պալատ՝ շահելով Կեսարի գթությունը։ Պալատում նա բնակվում է Կեսարի եղբոր և եղբոր խորհրդականի՝ Պոթեինոսի հետ։ Այդ ընթացքում նրան հաջողվում է գրավել Կեսարի սիրտը և դառնալ նրա սիրուհին։ Նա համոզում է Կեսարին սպանել եղբոր խորհրդականներին և հեռացնել եղբորը պալատից, որը վախճանվում է փախուստի ժամանակ՝ Նեղոս գետը անցնելիս։ Չխզելով Կեսարի հետ իր հարաբերությունը, Կլեոպատրան ամուսնանում է իր կրտսեր եղբոր, Պտղոմեոս XIV-ի հետ, որը իսկական ամուսնություն չէր, այլ միմիայն ձևական բնույթ էր կրում և կրկին դառնում Եգիպտոսի թագուհին։

Կեսարը և Կլեոպատրան[խմբագրել]

Կլեոպատրան եւ Հուլիոս Կեսարը: Ժան-Լեոն Ժերոմի նկարը:

Չնայած Կլեոպատրան Կեսարի սիրուհին էր, նրանք երբեք չեն ամուսնացել, որովհետև Կեսարը Հռոմում կին ուներ և օրինական կապը Կլեոպատրաի հետ իր քաղաքականության վրա բացասական ազդեցություն կունենար։ Մ.թ.ա. 47 թվին Կլեոպատրան Կեսարին պարգևեց մի որդի՝ Կեսարիոն (հուն. «փոքրիկ Կեսար»), որը Կեսարի միակ որդին էր։

Կեսարը չէր ժխտում իր հայրությունը Կեսարիոնի նկատմամբ, բայց նաև չէր օրինականացնում այն։ Նա որդեգրեց իր ազգական Օկտավիանոսին և նշանակեց նրան որպես իր ժառանգ։

Մ.թ.ա. 44 թվականի մարտ ամսին Կլեոպատրան և Կեսարիոնը գտնվում էին Հռոմում, երբ Կեսարը սպանվեց։

Մահը[խմբագրել]

«Կլեոպատրայի մահը Արթուր Ռեգինալդ 1892

Մ.թ.ա. 31-ին հունական Ակտիում քաղաքի մոտ Անտոնիուսի և Կլեոպատրաի բանակը (120 000 զինվոր, 12 000 ձիավոր, 470 նավ) պարտվում է Օկտավիանոսի բանակին (80 000 զինվոր, 15 000 ձիավոր, 260 նավ)։

Վերադառնալով Ալեքսանդրիա՝ Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը իրենց ձևացնում են որպես պատերազմի հաղթողներ, սակայն նրանք գիտեն, որ մի քանի օր հետո Օկտավիանոսը կժամանի Ալեքսանդրիա՝ իր հաղթանակը հայտարարելու։ Մարկուս Անտոնիոսը ինքնասպան է լինում, նետվելով իր թրի վրա։

Երբ Օկտավիանոսը հասավ Ալեքսանդրիա, Կլեոպատրան դեռ ապրում էր։ Նա փորձել է գերել Օկտավիանոսին, ինչը ստացվել էր Կեսարի և Մարկուս Անտոնիոսի հետ։ Մ.թ.ա. 30 թվի օգոստոսի 12-ին, իր նպատակին չհասնելուց հետո, Կլեոպատրան ևս ինքնասպանություն է գործում։ Նրա մահվան պատճառը մինչ այսօր հայտնի չէ, ըստ առասպելի՝ նա իրեն սպանել է օձի թույնի միջոցով։

Մինչ մահանալը նա Կեսարիոնին փախցնում է քաղաքից, բայց Օկտավիանոսը գտնել և սպանել է տալիս նրան։ Անտոնիուսի և Կլեոպատրաի երեխաները տարվում են Հռոմ, որտեղ նրանց խնամում և դաստիարակում է Օկտավիան՝ Օկտավիանոսի քույրը և Անտոնիուսի կինը։

Աստղագիտության մեջ[խմբագրել]

Արվեստում[խմբագրել]

Կլեոպատրայի կերպարը կինոյում[խմբագրել]

  • 1910։ Cléopâtre
  • 1912։ Cleopatra
  • 1917։ Cleopatra
  • 1920։ Cleopatra
  • 1921։ Cleopatra, the Queen of Nil
  • 1928։ Cleopatra
  • 1934։ Cleopatra
  • 1945։ Caesar and Cleopatra
  • 1947։ La Vida íntima de Marco Antonio y Cleopatra
  • 1953։ Due notti con Cleopatra
  • 1962։ Cleópatra
  • 1963։ Cleopatra
  • 1964։ Caesar loves Cleopatra
  • 1968։ Astérix et Cléopâtre
  • 1970։ Cleopatra
  • 1972։ Antony and Cleopatra
  • 1974։ Antony and Cleopatra
  • 1983։ Antony and Cleopatra
  • 1999։ Cleopatra։ The First Woman of Power
  • 1999։ Cleopatra
  • 2000։ Cleopatra 2525
  • 2001։ Cleopatra։ The Film That Changed Hollywood
  • 2002։ Asterix & Obelix։ Mission Kleopatra
  • 2003։ La Nariz de Cleopatra
  • 2003։ Cleopatra
  • 2004։ Cleopatra, the Beauty from Nil
  • 2006։Cleopatra