Անտոնիոս և Կլեոպատրա (ողբերգություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտոնիոս և Կլեոպատրա (անգլ.՝ Antony and Cleopatra), Ուիլյամ Շեքսպիրի ողբերգություն հինգ գործողությամբ: Հիմնված է հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսի կենսագրության վրա` գրված Պլուտարքոսի կողմից:Ողբերգության գործողությունները տեղի են ունենում մ.թ.ա. I դարում` Մարկոս Անտոնիոսի պարթևական պատերազմից մինչև Կլեոպատրայի ինքնասպանությունը մ.թ.ա. 30թ.: Գրվել է կամ 1607, կամ 1603—1604 թթ.: Առաջնախաղը կայացել է 1607թ.: Առաջին անգամ հրատարակվել է 1623թ. Շեքսպիրի ֆոլիոյում: Առանձնանում է հարուստ լեզվով և պատկերավորությամբ, պատկանում է անգլիացի գրողի լավագույն ստեղծագործությունների թվին:

Ողբերգությունը հայերեն է թարգմանել Խաչիկ Դաշտենցը [1]:

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Ընտիր երկեր : [Թատերգություն]: 3Հ. / Վ. Շեքսպիր; Անգլ. թարգմ.՝ Հովհ. Մասեհյան, Խ. Դաշտենց և ուրիշ.; Առաջաբ. և խմբ.՝ Հովհ. Մամիկոնյան. - Երևան : Հայպետհրատ , 1951. - 3 հ, Հատոր 3 (1955, 470 էջ) : Ռիչարդ երրորդ; Հուլիոս Կեսար; Անտոնիոս և Կլեոպատրա; Տիմոն Աթենացի; Ձմեռային հեքիաթ:

Արտաքին հղումներ [խմբագրել]

«Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունը հայերենով