Պրոսկրիպցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրոսկրիպցիաներ (լատին․՝ proscriptio - բառացի՝ գրավոր հրապարակում), օրենքից դուրս հայտարարված անձանց ցուցակներ Հին Հռոմում։ Պրոսկրիպցիաների մեջ են մտցվել Սուլլային կասկածելի թվացող անձանց անունները, որոնց իշխանություններին հանձնելու կամ սպանելու համար սահմանվել է պարգև, թաքցնելու դեպքում՝ մահապատիժ[1]։

Պրոսկրիպցիաների մեջ գրանցվածների ունեցվածքը բռնագրավվել է, հետնորդները զրկվել են ունեցվածքից և պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Սուլլան և նրա մերձավորները միաժամանակ Պրոսկրիպցիաներն օգտագործել են իբրև անձնական հաշիվներ մաքրելու և հարստանալու միջոց։ Պրոսկրիպցիաները, իբրև քաղաքական պայքարի ձև, կիրառել են նաև երկրորդ եռապետության անդամները՝ Գայոս Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 445
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոսկրիպցիաներ» հոդվածին։