Մարկոս Տերենտիոս Վառո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վառոյի արձանը (Ռիետի, Իտալիա)
Մարկոս Տերենտիոս Վառո, կամ Վառո (լատիներեն՝ Marcus Terentius Varro, մ.թ.ա. 116 — մ.թ.ա. 27) — հռոմեական գիտնական-էնցիկլոպեդիստ և գրող: Ուներ բեղուն գրիչ, գրել է 74 անուն երկ, որոնք վերաբերում են գիտության տարբեր բնագավառներին, ինչպես նաև գեղարվեստական երկեր: Սակայն նրա աշխատություններից ամբողջությամբ պահպանվել է միայն մեկը՝ «Գյուղտնտեսության մասին» (de Re Rustica) երկը, մնացածներից մեզ հասել են պատառիկներ ավելի ուշ շրջանի հեղինակների գործերում: