Բիլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Վասնեցով. «Դյուցազունները»։ Նկարում պատկերված են բիլինաների հերոսներ Իլյա Մուրոմեցը, Ալյոշա Պոպովիչը և Դոբրինյա Նիկիտիչը։

Բիլինա (ռուսերեն был բառից) - ռուսական ժողովրդական բանահյուսության ժանրերից մեկը, ասք-երգեր պատմական նշանավոր դեպքերի, հերոսների և ժողովրդի կյանքի մասին։

Բովանդակություն

[խմբագրել] Բիլինաների ծագումը

Բիլինաները ձևավորվել են 11-16-րդ դարերում` գերազանցապես Ռուսաստանի հյուսիսային շրջաններում։ Նրանց հեղինակները եղել են ժողովրդական անանուն երգիչներ, որոնք իրենց հորինած երգ-զրույցները բանավոր փոխանցել են հաջորդ սերունդներին։

Բիլինաների առաջին ժողովածուն, որը գրի է առել Ուրալի կազակ Կիրշա Դանիլովը, լույս է տեսել 1804 թվականին «Հին ռուսական բանաստեղծություններ» խորագրով։ Բիլինաների հավաքումն ու հրատարակումը շարունակվում է հետագայում, ընդհուպ մինչև մեր օրերը։[1]


[խմբագրել] Բիլինաների գեղարվեստական առանձնահատկությունները

Բիլինաներն ունեն գեղարվեստական ինքնատիպ առանձնահատկություններ` սկսում են հատուկ նախերգանքով, և ավարտվում վերջերգով, հաճախ են հանդիպում չափազանցություններ, կայուն մակդիրներ և համեմատություններ։ Հորինվել է անհանգ ոտանավորով։

[խմբագրել] Բիլինաների հերոսները

[խմբագրել] Բիլինաները հայերեն

  • Բիլինաներ, Երևան, 1970, էջ 24։ (Թարգ. Հ. Դավթյան)

[խմբագրել] Գրականություն

  • Ղազար Այվազյան, Նյութեր ռուսական գրականությունից, ռուսական բիլինաներ, Երևան, Հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1946, 16 էջ։
  • Ղազար Այվազյան, Կիևյան Ռուսիայի գրականություն. XI-XIII դար (հեղինակակից Զ. Յասինսկայա), Երևան, Հայկական ՍՍՀ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1949, 203 էջ։

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս», էջ 54-55. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով