ՖԻԲԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիա
Fédération Internationale de Basketball

ՖԻԲԱ-ի պատկերանիշը
Հապավում FIBA
Կարգախոս We are basketball
(Մենք ենք բասկետբոլը)
Տիպ Սպորտային մարմին
Իրավ. կարգավիճակ Գործող
Շտաբակայան Շվեյցարիա Ժնև, Շվեյցարիա
Տարածաշրջան Համաշխարհային
Գլխավոր քարտուղար Պատրիկ Բաուման
Նախագահ Իվան Մայինինի
Կարևոր անձինք Բորիսլավ Ստանկովիչ
Ջորջ Վասիլակոպուլոս
Մանֆրեդ Շտրոհեր
Կայք fiba.com

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիա (ֆրանս.` Fédération Internationale de Basketball, անգլInternational Basketball Federation), կրճատ՝ ՖԻԲԱ, համաշխարհային բասկետբոլը կարգավորող սպորտային կառույց։ ՖԻԲԱ-ի կազմում են ընդգրկված աշխարհի գրեթե բոլոր պետությունների ազգային բասկետբոլային ֆեդերացիաները։

ՖԻԲԱ-ին է ընձեռված բասկետբոլային կանոնների սահմանումն ու կարգավորումը, երկրների միջև բասկետբոլիստների փոխանակումը (տրանսֆեր), ինչպես նաև բասկետբոլային հանդիպումների անցկացման համար անհրաժեշտ մարզադաշտերի և այլ բաղադրիչների չափորոշումը և մի շարք այլ գործառույթներ։ 1989 թվականից ի վեր ՖԻԲԱ-ի կազմում առկա են 213 ազգային ֆեդերացիաներ, որոնք հանդես են գալիս կառույցի աշխարհամասային գոտիներում՝ Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում և Օվկիանիայում։

ՖԻԲԱ բասկետբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է ամեն չորս տարին։ Մրցակցող հավաքականները մրցում են բասկետբոլի հիմնադիր Ջեյմս Նեյսմիթի անունը կրող գավաթը նվաճելու համար։ Բասկետբոլի աշխարհի առաջնությունը ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ մեկտեղ մեկնարկել է 1970 թվականից ի վեր, սակայն սկսած 2019 թվականից բասկետբոլի առաջնությունը կանցկացվի ֆուտբոլի առաջնությունից մեկ տարի անց։

ՖԻԲԱ-ի գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, ռուսերենը և իսպաներենը[1]։

ՖԻԲԱ-ի նախագահները[խմբագրել]

  • 1932-48՝ Շվեյցարիա Լեոն Բուֆարդ
  • 1948-60՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուիլարդ Գրեյմ
  • 1960-68՝ Բրազիլիա Անտոնիո դոս ռեյս Կարնեյրո
  • 1968-76՝ Եգիպտոս Աբդել Վահդի
  • 1976-84՝ Ֆիլիպիններ Գոնզալո Պույատ
  • 1984-90՝ Ֆրանսիա Ռոբերտ Բասնել
  • 1990-98՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Կիլիան
  • 1998-06՝ Սենեգալ Աբդուլայե Սերե Մոլեայու
  • 2006-10՝ Ավստրալիա Բոբ Էլֆինսթոն
  • 2010-ից՝ Ֆրանսիա Իվան Մայինինի

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «ՖԻԲԱ-ի 2006 թվականի ողջույնի խոսքերը, Հոդված 37.6»

Արտաքին հղումներ[խմբագրել]