Իսպանիայի ACB լիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիգա ACB
Liga ACB
Տիպ Սպորտային լիգա
Իրավ. կարգավիճակ Գործող
Կայք www.acb.com (Իսպաներեն)

Իսպանիայի ACB լիգա (իսպաներեն անվանում՝ Liga ACB), հովանավորչական պատճառներով նաև հայտնի որպես Լիգա Էնդեսա (Liga Endesa), տղամարդկանց պրոֆեսիոնալ բասկետբոլի բարձրագույն լիգա Իսպանիայում։ Հիմնադրվել է 1957 թվականին՝ որպես «Լիգա նասյոնալ» (Liga Nacional - ազգային լիգա), որը սկզբնապես ղեկավարվում էր Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից, 1983–84 խաղաշրջանից կառույցը կարգավորվում է Բասկետբոլային ակումբների ասոցիացիայի (իսպ.՝ Asociación de Clubs de Baloncesto, կրճատ՝ ACB) կողմից։ ACB լիգան ներկա պահին հանդիսանում է երրորդ լավագույն ազգային առաջնությունը Եվրոպայում։ Լիգան աշխատում է ՖԻԲԱ-ի օրենքներով։

Լիգայում ներկա պահին հանդես են գալիս 18 բասկետբոլային ակումբներ, որոնցից են «Բարսելոնա Ռեգալը», «Ռեալ Մադրիդը», «Կախա Լաբորալ Բասկոնիան», «Վալենսիա Բասկետը» և այլն։ Առաջնությունը ռեկորդային 31 անգամ հաղթել է Մադրիդի «Ռեալը»։

Ակումբները[խմբագրել]

Ակումբը Քաղաքը Մարզապալատը Տարողունակությունը
Կանարիաս Flag of San Cristóbal de la Laguna.svg Սան Քրիստոբալ դե լա Լագունա «Պավելլոն Ինսուլար Սանտյագո Մարտին» 5100
Բարսելոնա Flag of Barcelona.svg Բարսելոնա «Բլաուգռանա» 8250
Բիլբաո Flag of Bilbao.svg Բիլբաո «Բիլբաո արենա» 8500
Վալենսիա Flag of the Land of Valencia (official).svg Վալենսիա «Ֆուենտե Սան Լուիս» 9000
Վալյադոլիդ Bandera valladolid.svg Վալյադոլիդ «Պոբեյոն Պոլիդեպորտիվո Պիսուրգեա» 6300
Գռան-Կանարիա Provincia de Las Palmas - Bandera.svg Լաս Պալմաս «Ինսուլար դե Դեպորտես» 5000
Սան Սեբաստիան San Sebastian bandera.JPG Սան Սեբաստիան «Պլազա դե Տորոս դե Իլլումբե» 11 000
Կախա Լաբորալ Flag of Vitoria.svg Վիտորիա «Ֆեռնանդո Բուեսա արենա» 9900
Կախասոլ BanderaSevilla1.svg Սևիլյա «Պալասիո մունիսիպալ դե Դեպորտես Սան Պաբլո» 10 200
Մանրեսա Bandera de Manresa fosca.svg Մանրեսա «Պամելլո Նու Կոնգոստ» 5000
Մուրսիա Flag of Murcia.svg Մուրսիա «Պալասիո դե Դեպորտես դե Մուրսիա» 7454
Օբռադոյրո Bandera de Santiago de Compostela.svg Սանտյագո դե Կոմպոստելա «Մուլտիսոս ֆոնտես դո Սառ» 6050
Ռեալ Մադրիդ Bandera de Madrid.svg Մադրիդ «Կախա Մաջիկա» 12 000
Սարագոսա Bandera de Zaragoza.svg Սարագոսա «Պրինսիպե Ֆելիպե արենա» 12 000
Մալագա Flag of Málaga, Spain.svg Մալագա «Խոսե Մարիա Մարտին Կարպենա արենա» 10 500
Ֆուենլաբրադա Flag of Fuenlabrada.svg Ֆուենլաբրադա «Պոլիդեպորտիվո Ֆեռնանդո Մարտին» 5000
Հովենտուտ Բադալոնա Bandera Badalona.svg Բադալոնա «Պալաու Մունիսիպալ դ'էսպորտս դե Բադալոնա» 12 500
Էստուդիանտես Bandera de Madrid.svg Մադրիդ «Պալասիո դե Դեպորտես դե լա Կոմունիդադ դե Մադրիդ»
«Պալասիո Վիստալեգրե»
15 000
15 000

Արտաքին հղումներ[խմբագրել]