Ֆուենլաբրադա ԲԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուենլաբրադա
Մականուն Ֆուենլա
Լիգաներ ACB
Եվրագավաթ
Հիմնադրում 1983
Պատմություն C.B. Fuenlabrada
(1983–1989)
A.D. Fuenlabrada
(1989–1992)
Baloncesto Fuenlabrada
(1992–այժմ)
Մարզադաշտ Պոլիդեպորտիվո Ֆեռնանդո Մարտին
(տարողությունը՝ 5000)
Տեղագրություն Իսպանիա Ֆուենլաբրադա, Մադրիդ, Իսպանիա
Ակումբի գույներ Նարնջագույն, սև, սպիտակ
              
Նախագահ Խոսե Կինտանա
Գլխավոր մարզիչ Լուիս Կասիմիրո
Առաջնություններ 0
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ
Անտե Տոմիչն ու Գուստավո Այոնը խաղարկում են վիճաբանական գնդակը (Ռեալ Մադրիդ - Ֆուենլաբրադա)

«Ֆուենլաբրադա բասկետբոլային ակումբ» (իսպ. անվանում՝ Baloncesto Fuenlabrada, S.A.D.), իսպանական պրոֆեսոնալ բասկետբոլային ակումբ, որը հանդես է գալիս Իսպանիայի ACB լիգայում։ Տեղակայված է Ֆուենլաբրադա քաղաքում (Մադրիդի երկրամաս)։ Տան հանդիպումներն անցկացնում է «Պոլիդեպորտիվո Ֆեռնանդո Մարտին» մարզապալատում։ Հիմնադրվել է 1983 թվականին և դուրս եկել երկրի բարձրագույն դիվիզիոն 1996 թ.-ին՝ փոխարինելով «Պենյաս Հուեսկա» ակումբին։

«Ֆուենլաբրադայում» տարիների ընթացքում հանդես են եկել բազմաթիվ հայտնի մարզիկներ, մասնավորապես՝ Վալտեր Հերմանը, Գուստավո Այոնը, Խոսե Կալդերոնը, Բիսմակ Բիյոմբոն և այլք։

Հովանավորչական անվանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մանա Ֆուենլաբրադա», 1986–1987
  • «Յաբոնես Պարդո Ֆուենլաբրադա», 1999–2004
  • «Ալտա Գեստիոն Ֆուենլաբրադա», 2005–2009
  • «Այուդա էն Աքսիոն Ֆուենլաբրադա», 2009–2010
  • «Մեդ-Կրոկ Ֆուենլաբրադա», 2012–2013

Մրցանակներ և այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 13 մրցաշրջան ACB լիգայում

Գավաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի բասկետբոլի առաջնություն (LEB Oro) (1)
  • Պրինցիպե գավաթ (2)
    • 1998, 2005
  • Մադրիդի գավաթ (1)
    • 1998

Անհատական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ACB ամենաարժեքավոր բասկետբոլիստ

ACB ծագող աստղ

  • Բրեդ Օլեսոն, 2009
  • Գուստավո Այոն, 2011

ACB 3-միավորանոց նետումների մրցույթի հաղթող

  • Սերգիյ Գլադիր, 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]