Կախասոլ ԲԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևիլյա


Լիգաներ ACB
Եվրագավաթ
Հիմնադրում 1987
Մարզադաշտ Պալասիո մունիսիպալ դե Դեպորտես Սան Պաբլո
(տարողությունը՝ 10 200)
Տեղագրություն Իսպանիա Սևիլյա, Անդալուսիա, Իսպանիա
Ակումբի գույներ Կանաչ, կարմի և սպիտակ
              
Նախագահ Ֆերնանդո Մորալ Ալկարազ
Գլխավոր մարզիչ Աիտո Գարսիա Ռենեսես
Առաջնություններ 0
Կայք
Համազգեստ
Kit body thinredsides.png
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Kit body thinredsides.png
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

«Սևիլյա բասկետբոլային ակումբ» (իսպ. անվանում՝ Club Deportivo Baloncesto Sevilla, S.A.D.), հայտնի նաև որպես «Կախասոլ» (Cajasol), իսպանական պրոֆեսոնալ բասկետբոլային ակումբ, որը հանդես է գալիս Իսպանիայի ACB լիգայում և Բասկետբոլի Եվրագավաթում։ Տեղակայված է Անդալուսիա ինքնավար երկրամասի վարչական կենտրոն Սևիլյայում։ Տան հանդիպումներն անցկացնում է «Պալասիո մունիսիպալ դե Դեպորտես Սան Պաբլո» մարզապալատում։ Հիմնադրվել է 1987 թվականին։ ACB լիգայում սկսել է հանդես գալ 1989 թվականից։


Հովանավորչական անվանումները[խմբագրել]

  • «Կախա Սան Ֆերնանդո» (1987–2007)
  • «Կախասոլ» (2007–10)
  • «Կախասոլ Բանկա Սիվիսա» (2010–2011)
  • «Բանկա Սիվիսա» (2011–2012)
  • «Կախասոլ» (2012–այժմ)

Մրցանակներ և այլ նվաճումներ[խմբագրել]

Ռեկորդներ[խմբագրել]

  • 21 մրցաշրջան ACB լիգայում
  • 2 մրցաշրջան Պրիմերա դիվիզիոն Բ-ում

Գավաթներ[խմբագրել]

  • Անդալուսիայի գավաթ (5)
    • 1998, 1999, 2002, 2005, 2009

Անհատական մրցանակներ[խմբագրել]

ACB ամենաարդյունավետ բասկետբոլիստ

  • Մայքլ Անդերսոն, 1996

ACB 3-միավորանոց նետումների մրցույթի հաղթող

  • Ռաուլ Պերեզ, 2003

ACB սլեմ դանկ մրցույթի հաղթող

  • Տոմաշ Սատորանսկի, 2010

«All-Eurocup» առաջին թիմ

  • Թարիք Քիրքսեյ, 2011

«All-Eurocup» երկրորդ թիմ

  • Փոլ Դեյվիս, 2011


Արտաքին հղումներ[խմբագրել]