Ֆերդինանդ II Արագոնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը Արագոնացի թագավորի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Ֆերդինանդ II (այլ կիրառումներ)։
Ֆերդինանդ II Արագոնացի, Միխել Զիտտովի դիմանկար

Ֆերդինանդ II Արագոնացի, Ֆերդինանդ V Կաթոլիկ (իսպաներեն՝ Fernando de Aragón "el Católico", կատ.՝ Ferran d'Aragó "el Catòlic"; մարտի 10, 1452 - հունվարի 23, 1516), 1479-ից՝ Արագոնի, 1468-ից՝ Սիկիլիայի (Ֆերդինանդ II), 1479-1504-ին՝ Կաստիլիայի (իբրև Կաստիլիայի թագուհի Իզաբելի ամուսին) թագավոր։

Դինաստիական ունիայով միավորել է Արագոնն ու Կաստիլիան, ինչը, փաստորեն, սկզբնավորել է միասնական իսպանակն պետության ստեղծումը։ 1492 թվականին արաբներից վերանվաճել է Գրանադան (դրանով իսկ ավարտել Ռեկոնկիստան), 1493-ին ֆրանսիական թագավորի հետ պայմանագրով Իսպանիային է միացել Ռուսիլյոնը և Սերդանը, 1512 թ. նվաճել է Վերին Նավառան, 1504 թ. գրավել Նեապոլի թագավորությունր (ուր անվանվել է Ֆերդինանդ III)։ Ձգտել է հաստատել բացարձակ միապետություն։ Վարել է կաթոլիկամետ քաղաքականություն: 1480 թվականին Ֆերդինանդ II և Իզաբելը Կաստիլիայում հիմնել են ինկվիզիցիայի դատարան, 1492 թ. հրապարակել են հրեաներին վտարելու հրաման, բռնի քրիստոնեացրել են մավրերին։

Ֆերդինանդ II-ի կառավարման ժամանակաշրջանում հայտնաբերվել է Ամերիկան, և սկզբնավորվել է իսպանական գաղութային նվաճողական քաղաքականությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png