Էլ Գրեկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ Գրեկո
El greco.JPG
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե տրված անունը Դոմինիկոս Թեոտոկոպուլոս
Ծննդյան ամսաթիվ 1541
Ծննդավայր Կրետե
Մահացել է ապրիլի 7, 1614
Վախճանի վայրը Տոլեդո
Իսպանիա Իսպանիա
Ազգություն հույն
Ոճ(եր)ը մաներիզմ
Ժանր(եր)ը բնանկար, դիմանկար
Գործունեությունը գեղանկարիչ
Գործունեության տարիներ 1561 - 1614
ազդվել է Միքելանջելո, Տիցիան, Տինտորետո


Էլ Գրեկո (հուն.՝ Δομήνικος Θεοτοκόπουλος, Domenikos Theotokopoulos, հանդիպում են տարբերակներ Դոմինիկո, Դոմենիկո և Թեոտոկոպուլի իսպ.՝ El Greco, բառացի «հույն»; 1541—1614), իսպանացի նկարիչ՝ ազգությամբ հույն։

Կենսագրություն [խմբագրել]

Վենետիկ - Հռոմ (1541-1576) [խմբագրել]

Էլ Գրեկոն ծնվել է Կրետեի Ֆոդել գյուղում։ Նրա ծնողների և մանկության մասին շատ քիչ բան է հայտնի, միայն այն, որ նա սովորել է սրբապատկերներ նկարել։ Վաղ շրջանում նա յուրացրել է միջին դարերի բյուզանդական արվեստի ավանդությունները։ Մոտ 1567 նա տեղափոխվել է Իտալիա, Վենետիկ և սովորել է Տիցիանի արվեստանոցում։ Այստեղ նրա արվեստը ձևավորվել է վենետիկյան գեղանկարչության ազդեցությամբ. ստեղծել է «Կույրի դարմանումը» (մոտ 1565 թ.), «Հիսուսը վտարում է վաճառականներին» (մոտ 1570 թ.), «Ավետում» (1570–1575 ), «Մարիխով տղան» (մոտ 1576 թ.) և այլ նկարներ։1570 Հռոմում ծառայել է կարդինալ Ֆարնեզին։ Էլ Գրեկոյի գործերը հիմնականում կրոնական, դիցաբանական թեմաներով պատկերներ, դիմանկարներ և բնանկարներ են։ 1577 տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել Տոլեյդոյում, այստեղ Էլ Գրեկոն դուրս գալով իտալական գեղանկարչության ազդեցությունից, դրսևորել է իր ինքնատիպ արվեստը, որին բնորոշ են սուր արտահայտչականությամբ, անիրական ուժերի անբնական հզորությամբ օժտված կերպարները «Սուրբ Մավրիկոսի չարչարանքը», (1580–1582), «Տոլենդոն ամպրոպի պահին» (1596–1600), «Կոմս Օրգասի թաղումը» (1586–1588), «Հոգեգալուստ» (1610–1614), «Պետրոս և Պողոս առաքյալները» (1614) և այլն։

Էլ Գրեկոն 1610–1614 ստեղծել է «Յոթերորդ կնիքի բացումը», «Լաոկոոն», «Տեսարան Տոլեյդոյից», գործերը, որոնք առանձնահատուկ տեղ ունեն նրա արվեստում։

Էլ Գրեկոի ստեղծագործություններն ամբողջությամբ ներկայացվել են նրա մահից 300 տարի անց՝ 20–րդ դարի սկզբին:

Տեսարան Տոլեդոյից 1604—1614. Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք