Ձեռքը կրծքին դրած ասպետը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեռքը կրծքին դրած ասպետը
տեսակգեղանկար
նկարիչԷլ Գրեկո[1]
տարիմոտ 1580[2]
բարձրություն81,8 սանտիմետր[2]
լայնություն66,1 սանտիմետր[2]
ստեղծման երկիր Իսպանիա[1]
ուղղությունմաներիզմ
ժանրդիմապատկեր[1]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՊրադո թանգարան[1]
հավաքածուՊրադո թանգարան[1]
կայք
Ծանոթագրություններ
 The Nobleman with his Hand on his Chest (El Greco) Վիքիպահեստում

«Ձեռքը կրծքին դրած ասպետը» (իսպ.՝ El caballero de la mano en el pecho), ազգությամբ հույն իսպանացի նկարիչ Էլ Գրեկոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է մոտավորապես 1580 թվականին[3]։ Յուղաներկով կտավի չափերն են 81,8 × 65,8 սմ[4]։

Այսօր «Ձեռքը կրծքին դրած ասպետը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում[3] (Մադրիդ, Իսպանիա

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում պատկերված ազնվականի դիրքը կարող է նշանակել կա՛մ երդմնակալություն, կա՛մ պայմանագրի կնքման ժամանակ ցուցաբերված վստահություն, կամ ազնվական ծագում, կա՛մ էլ, նույնիսկ, գաղտնի պայմանական ազդանշան։ Ոսկյա սուսերն ու մեդալիոնը նշանակում են, որ «Ձեռքը կրծքին դրած ասպետը» ստեղծագործությունում պատկերված այրն ունևոր է և բարձրաշխարհիկ։ Տղամարդու արտաքին տեսքը բնորոշ է Իսպանական ոսկեդարի ազնվականությանը։

«Ձեռքը կրծքին դրած ասպետը» կտավի ռեստավրացիայի ժամանակ պարզվեց, որ ի սկզբանե կտավի ֆոնը չի եղել սև, այլ՝ բաց մոխրագույն։ Սակայն ժամանակի ընթացքում կտավը մգացել է։ Նկարի հերոսի մուգ հագուստեղենի գունային երանգները վկայում են, որ հեղինակի վրա ազդել է Վենետիկի գեղարվեստի դպրոցը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում համարվում էր, որ «Ձեռքը կրծքին դրած ասպետը» ստեղծագործության հերոսը Սերվանտեսն էր[6], սակայն արվեստագետների մեծամասնությունը հակված է նրան, որ կտավում Խուան դե Սիլվա ի Ռիբերան է՝ Մոնտեմայորի երրորդ մարքիզը և Տոլեդոյի ալկասարի ալկալդը[7]։

Արվեստագետ Ալեքս Բերգհարթն ու նկարիչ Ռոբերտ Շրայվը հակված են այն կարծիքին, որ կտավում նկարի հեղինակի՝ Էլ Գրեկոյի ինքնադիմանկարն է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/el-caballero-de-la-mano-en-el-pecho/9cb73bdf-66e8-4826-a79c-5de2b15a1da6
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-nobleman-with-his-hand-on-his-chest/9cb73bdf-66e8-4826-a79c-5de2b15a1da6
  3. 3,0 3,1 «Կտավը Պրադո թանգարանում».
  4. «The Nobleman with his Hand on his Chest, Prado Museum, Madrid at Spain is culture». www.spainisculture.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  5. , L. (dir.), Museo del Prado I, Col. «Museos del Mundo», т. 6, Espasa, 2007. ISBN 978-84-674-3809-3.
  6. , L. (dir.), Museo del Prado I, Col. «Museos del Mundo», т. 6, Espasa, 2007. ISBN 978-84-674-3809-3, с. 67.
  7. «On-line gallery: The Nobleman with his Hand on his Chest». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  8. Shrive, Rupert (2004 թ․ փետրվարի 18). «Face to face with El Greco». The Times. UK. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Álvarez Lopera, José; El Greco, La Obra esencial; Editorial Sílex; Madrid-2014; ISBN 978-84-7737-8600.
  • Cossío, Manuel B.; El Greco, de Cossío; Lecturas Hispánicas; Zaragoza-2016; ISBN 978 1539 832690.
  • Marañón, Gregorio; El Greco y Toledo; RBA Historia; Barcelona-2014; ISBN 978-84-9056-112-6.
  • Scholz-Hänsel, Michael, El Greco, Colonia, Taschen, 2003. ISBN 978-3-8228-3173-1.
  • Wethey, Harold E.; El Greco y su Escuela (Volumen-II); Ediciones Guadarrama; Madrid-1967.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]