Նիկոս Կազանձակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոս Կազանձակիսի արձանը Իրակլիոնում

Նիկոս Կազանձակիս (1883, փետրվարի 18, Իրակլիոն1957, հոկտեմբերի 29, Ֆրայբուրգ, ԳՖՀ), հույն գրող: Առաջին ստեղծագործություններն են «Օձը և շուշանը» (1906 թ.) վիպակը, «Լուսանում է» (բեմ. 1907 թ.), «Զոհաբերություն» (1910 թ.) պիեսները: 1925 թ. — 1929 թ.-ին երեք անգամ այցելել է ԽՍՀՄ: Ողջունել է Հոկտեմբերյան հեղափոխությունը («Ինչ տեսա Ռուսաստանում», 1928 թ., «Մոսկվան կոչ արձակեց», 1931 թ., ֆրանսիական, հունական. «Տոդա Ռաբա», 1934 թ.): «Քրիստոսը կրկին է խաչվում» (շվեդականհրատարակչություն 1950 թ., հունական հրատարակչություն 1954 թ., հայերեն հրատարակչություն 1965 թ.), «Վերջին գայթակղությունը» (1955 թ., հուներեն) և «Կապիտան Միխալիսը: Մահ կամ ազատություն» (1953 թ.) վեպերում արտահայտված է բողոք ընդդեմ բուրժուական հարաբերությունների և կրոնական կեղծ բարեպաշտության: 1947 թ.-ից ապրել է Ֆրանսիայում և ԳՖՀ-ում.: Խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր է (1956 թ.):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png