Սրբանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ռուսական սրբապատկեր

Սրբանկարչություն, կրոնական թեմաներով և սյուժեներով եկեղեցական-պաշտամունքային նկարչության տեսակ միջին դարերում։ Ի տարբերություն որմնանկարչության և մանրանկարչության՝ սրբանկարչության ստեղծագործությունները՝ սրբապատկերները, գեղանկարչական առանձին հորին վածքներ են՝ սկզբում մոմաներկերի, խճանկարի, ապա՝ 18-րդ դարից յուղաներկերի տեխնիկայով՝ փայտե տախտակի, կտավի, ավելի սակավ՝ մետաղյա թերթերի են վրա։ Այդ հանգամանքը սրբանկարչությունը մոտեցնում է հաստոցային գեղանկարչությանը, սակայն, այնուամենայնիվ, սրբապատկերն ամբողջովին հաստոցային գործեր համարել չի կարելի, քանի որ դրանք ճարտարապետության, դեկորատիվ-կիրառական արվեստի գործերի հետ միա սին գաղափարա-գեղարվեստական միասնական համալիրի օրգանական մաս են կազմել և սովորաբար ստեղծվել են որոշակի տեղի, օրինակ, պատկերակավի համակարգի համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբանկարչության հնագույն, պահպանված հուշարձանները Առաջավոր Ասիայից են (6-րդ դար)։ Ուշ հելլենիստական, մասամբ ֆայումյան դիմանկարների ավանդույթների հիման վրա ստեղծվել են սրբերի «դիմանկար»-պատկերներ, 10—11-րդ դարերից՝ սիմվոլիկ սյուժետային կոմ պոզիցիաներ, իսկ հետագայում (հիմնականում 14-րդ դարից) նաև պատմողական բնույթի պատկերներ։

Սրբանկարչությունը զարգացած է եղել Բյուզանդիայում, մեծապես ազդել այլ երկրների արվեստի վրա, Իտալիայից մինչև Եթովպիա։ 13-14-րդ դարերում սրբանկարչությունը Ռուսաստանում հասել է բացառիկ գեղարվեստական արտահայտչականության։ Հարավսլավոնական երկրներում, ինչպես նաև Վրաստանում, ստեղծվել են սրբանկարչության ինքնատիպ դպրոցներ։

եգիպտական սրբապատկեր

Սրբանկարչությունը պայմանական և վերացական ձևով, կրոնական բնույթով, միջնադարյան աստվածաբանական աշխարհայացքի յուրահատկություններով հանդերձ եղել է աշխարհի գեղարվեստական ընկալման հիմնական միջոցներից։ Սրբանկարչության գեղագիտությունը, որ կազմավորվել է Բյուզանդիայում պատկերամարտության դեմ պայքարում (8-9-րդ դարեր), պահանջում էր «աստվածայինի», գերզգայական բովան դակության մարմնավորումը տեսանելի, զգայորեն ընկալելի կերպարներով։ Սակայն այդ կերպարները պետք է զուրկ լինեին իրենց նյութական կոնկրետությունից, քանի որ, ըստ եկեղեցականների հավաստման, «երկնայինի» գեղեցկու թյունը կարող է հաղորդել միայն իրական աշխարհի առարկայական ձեերի կատարյալ, իդեալականորեն վեհ ինչ-որ հոգեոր էությունը միայն։ Այդ պատճառով էլ սրբանկարչության գեղարվեստական պրակտիկայում մշակվել է իրականության վերարտադրման պայմանական եղանակների, համակարգային հարթային պատկերը տեղադրվում էր վերացական (ոչ սակավ «ոսկյա») ֆոնի վրա, բացակայում էին իրական ծավալ ներն ու եռաչափ տարածությունը, բնանկարի տարրերի և աքսեսուարների ընտ րությունը ենթարկվել է սիմվոլիկի կամ կոմպոզիցիայի պատմողական իմաստի դրսևորմանը, բայց ոչ բնականը հաղորդելու խնդրին․ Սրբանկարչության երկի կերպարային կառուցվածքի ձևավորման մեջ գլխավոր դեր էին խաղում կոմպոզիցիոն-ռիթմական սկզբունքը, գծի, գույնի արտահայտչականությունը։

Պալատական-արիստոկրատական արվեստում, որտեղ ուժեղ էին անտիկ ավանդույթները, գերակշռում էին կերպարի ազնիվ վեհությունը, ձևի նրբագեղությունը։ Կենդանի երևակայությամբ գունավորված հեքիաթի միամիտ բանաստեղծականությունը, սրտառուչ պատմողականությունը, մանրամասերի կոնկրետությունը բնորոշ էին հիմնակա նում Սրբանկարչության տեղական դպրոցներին։ հրա ժարվելով պատկերի կենսանմանությունից՝ սրբանկարչության մեջ նույնքան էլ մանրազնին ու բարդ կերպով ձևավորում էին կերպա րի զգայական արտահայտչականությու նը։ Սրբանկարչության էական նվաճումը ստեղծագործությունների հոգևոր բովանդակության ընդլայնումն էր։ Այն արվեստ ներմուծեց բարոյական և հոգեբանական մի շարք մոտիվներ, առաքինության, մայրական խանդաղատանքի, կարեկցանքի զգա ցում, ողբերգական վշտի և ուրախ ցնծու թյան տրամադրության։ Կենդանի մարդկային բովանդակությունը սրբանկարիչ ները կարող էին զարգացնել միայն եկե ղեցու պարտադրած պատկերագրության շրջանակներում, որ սահմանված էր այս պես կոչված սրբապատկերների նախատիպերում (օրինակելի գծանկարների ժողովածուներում)։

բյուզանդական սրբապատկեր

Վերածննդից և ռեալիստական արվեստի նվաճումներից հետո սրբանկարչությունըանկում է ապրել, հետզհետե վերածվել արհեստի։ Միջնադարյան Հայաստանում սրբանկարչության գոյության մասին որոշակի տվյալ ներ դեռևս չեն հայտնաբերվել, թեև եկեղեցու հայրերը և մատենագիրները (Մովսես Խորենացի, Վրթանես Քերթող, Մովսես Կաղանկատվացի, Ներսես Շնորհալի և այլք) գրել են Հայաստանում սրբապատկերային արվեստի մասին։ Մակայն միջնադարից սրբանկարչության ոչ մի նմուշ առայժմ մեզ չի հասել։ Հայկական կերպարվեստում պահպանվել են 17-18-րդ դարերի սրբանկարչության բազմաթիվ օրինակներ, որոնք 19-րդ դարում իրենց տեղը զիջել են ռեալիստական ստեղծագործություններին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։