Գալուստ Գյուլբենկյան
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Կենսագրություն [խմբագրել]
| Գալուստ Գյուլբենկյան | |
|---|---|
Գալուստ Գյուլբենկյանը՝ Պարոն Հինգ Տոկոս |
|
| ԱԱՀ՝ | Գալուստ Գյուլբենկյան |
| Ծննդյան օր՝ | մարտի 23, 1869թ. |
| Ծննդավայր՝ | Սկյուտար, Օսմանյան Կայսրություն |
| Վախճանի օր՝ | հուլիսի 20, 1955թ. |
| Վախճանի վայր՝ | Լիսաբոն, Պորտուգալիա |
| Աշխատանք՝ | գործարար և բարեգործ |
| Ամուսին՝ | Նվարդ Եսայան |
| Ծնողներ՝ | Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյան |
| Երեխաներ՝ | Նուբար Սարգիս (ծնվ. 1896), Ռիտա Սիրվարդ (ծնվ. 1900) |
Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը (մարտի 23, 1869թ. – հուլիսի 20, 1955թ.) պորտուգալահայ գործարար և բարեգործ է եղել: Նա մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործման հասանելի անելու մեջ:
Գալուստի հայրը Սարգիս աղան վստահ էր, որ որդին շարունակելու է իր գործը և զբաղվելու էր մանուֆակտուրայով, սակայն որդին հոր ճանապարհով չգնաց. ընտրեց նավթագետ-հանքաբանի մասնագիտությունը: Գալուստը կրթություն ստանալով եվրոպական հայտնի համալսարաններում՝ տիրապետում էր ութ լեզվի:
Նավթարդյունաբերության մեջ իր առաջին քայլերը Գյուլբենկյանը կատարում է մեկ այլ հանրահայտ նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցի՝ Կ. Պոլսում գտնվող նավթի գրասենյակում: Սակայն շատ չանցած Գյուլբենկյանի ընտանիքը հեռանում Անգլիա: Լոնդոնում Գյուլբենկյանը արտոնագիր է ստանում և հիմնում նավթային իր գրասենյակը: Նա Լոնդոնում Թուրքիայի և Պարսկաստանի դեսպանատների՝ նավթի գծով տնտեսական խորհրդականն էր: Գիտելիքների մեծ պաշարը և փորձը Գալուստին հնարավորություն են տալիս շատ կարճ ժամանակում դառնալ խոշոր ձեռնարկատեր:
Շուտով Գյուլբենկյանը նախաձեռնում է Turkish Petrolium Company-ի ստեղծումը, որի բաժնետոմսերի 25%-ը պատկանում էր Royal Dutch Shell Group-ին, 35%-ը Թուրքիայի Ազգային բանկին, 15%-ը Գալուստ Գյուլբենկյանին, իսկ 25%-ը՝ գերմանացիներին: Հաջող գործարքի համար բրիտանացիները իրենց եկամտի 2,5 տոկոսը տրամադրեցին Գյուլբենկյանին:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գյուլբենկյանը ստեղծեց Նավթային գլխավոր կոմիտե կազմակերպությունը, որի նպատակն էր ձեռք բերել գերմանական Դոյչե բանկը: Պատերազմից հետո Turkish Petrolium Company-ն վերանվանվեց Iraq Petrolium Co. LTD և դրա բաժնետոմսերը հավասարապես կիսվեցին ներկայիս British Petrolium-ի, Royal Dutch Shell Group-ի, Compagnie Francaise des Petroles-ի և Near East Development Corporation-ի միջև: Գալուստ Գյուլբենկյանին մնաց Iraq Petrolium Co. LTD- ի 5%-ը, որի համար նա ստացավ «Պարոն 5%» մականունը:
Այն ժամանակ, երբ Պարսից ծոցում գտնվում է առաջին նավթահորը, Գալուստ Գյուլբենկյանը Պարսկաստանում գնում է նավթաբեր հողատարածքներ և դառնում է British Petroleum-ի հիմանդիրներից մեկը: Շատ չանցած այն վերանվանվում է «Անգլո-պարսկական նավթային ընկերության», որը վառելիք էր ապահովում Անգլիայի արքայական նավատորմին: Գալուստ Գյուլբենկյանն գերազանցապես տիրապետում էր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական ու աշխարհագրական տվյալներին ու հատկապես նավթային քարտեզին:
Նա նավթային հողատարծքներ ուներ Վենեսուելայում, Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, մոտիկից ծանոթ էր սուլթանական և պարսկական արքունիքիների օրինական ու ոչ օրինական ելումուտին: Նրա օգնությամբ հաճախ էին լուծվում գերտերությունների միջև ծագած կնճռոտ հարցերը: Նա իր ձեռքում էր պահում խոշոր նավթային ընկերությունների լծակները:
Սան-Ռեմոյի խորհրդակցության ժամանակ նավթային ընկերությունների միջև տարաձայնություններ կային տարածքների հարցում: Գյուլբենկյանն ինքն է վերցնում և կարմիր մատիտով գծում յուրաքանչյուր պետության տիրույթը, այդ պատճառով Սան-Ռեմոյի պայմանագիրը կոչվել է «Կարմիր գծի» պայմանագիր:
Նա տնօրինում էր արվեստի արժեքավոր հավաքածուի, որում տեղ էին գտել շուրջ 6,000 օրիգինալ նմուշ: Դրանք ստեղծվել էին տարիների ընթացքում և մինչև Գյուլբենկյանի վերջնականապես Լիսաբոնում հաստատվելը, նրանք տեղափոխվում էին երկրից երկիր ապահովության համար:
1906 թ ստեղծված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուբար փաշայի մահից հետո այս կազմակերպության ղեկավարությունը ստանձնում է Գալուստ Գյուլբենկյանը՝ 1930 թ: Սակայն, երկու տարի անց, ճնշումների պատճառով հրաժարվում է պաշտոնից: 1942 թ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ տարիներին, Գյուլբենկյանը Եվրոպայում փնտրում էր մի երկիր, որտեղ ռազմական գործողություններ չէին ընթանում և, որը գրավված չէր Ֆաշիստական Գերմանիայի կողմից: Լիսաբոնը դարձավ Գալուստ Գյուլբենկյանի խաղաղության նավահանգիստը: Պորտուգալիայի մայրաքաղաքում նա տուն չուներ և ապրում էր «Ավես» հյուրանոցում, որը այդ ժամանակ լավագույններից մեկն էր համարվում: Իհարկե, Անգլիական իշխանությունները ցանկանում էին «Պարոն 5%»-ի ֆինանսական կարողությունները պահպանել Մեծ Բրիտանիայում, սակայն հարկային բեռը բավականին ծանր էր այդ ժամանակ և «նավթային գեներալը» որոշեց իր ողջ կարողությունը տեղափոխել Պորտուգալիա:
Գյուլբենկյանը հայապահպանման անկյունաքար էր համարում հայոց եկեղեցին և դրա համար նրա խոշոր բարեգործական ներդրումները կապված էին հայ եկեղեցու հետ: 20-րդ դարի 20-ական թվականներին Լոնդոնի հայ համայնքը ցանկություն է հայտնում եկեղեցի ունենալ և այդ հարցով դիմում են Գալուստ Գյուլբենկյանին: Նա ընդառաջում է հայ համայնքի խնդրանքը: 1920-1922 թթ կառուցվում է Սբ. Սարգիս եկեղեցին՝ Հաղպատի վանքի զանգակատան օրինակով: Եկեղեցին մինչ օրս համարվում է Լոնդոնի ամենագեղեցիկ հուշակոթողներից մեկը և այնտեղ արարողությունները կատարվում են անվճար՝ նրա կտակած միջոցների հաշվին: Գյուլբենկյանի խոշոր բարեգործական միջոցառումներից է նաև 1929 թ կառուցված Երուսաղեմի հայոց պատրիարքարանին կից «Կյուլպենկյան» մատենդարանի շենքը, որին ժամանակին գրականություն է մատակարարել: Նա մեծ ուշադրություն է դարձրել Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցին:
1920-1940 թթ նա իր հովանու տակ է վերցրել Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտորնները, ձեռնարկել Միջին Արևելքի բազմաթիվ եկեղեցիների կառուցումը: 1936 թ Գյուլբենկյանը 400 հազար դոլարի օգնություն է տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ թանգարանի վերակառուցման և պարիսպների վերականգնման համար:
Ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել էր Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին: Իր վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, նա ապրեց ընդամենը տասներեք տարի: Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Կալուստ Կյուլպենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես նոբելյան հիմնադրամը: Երեք հարյուր միլիոն ոսկի՝ մոտ 840 մլն դոլար, մնաց Պորտուգալիայում և այնտեղից հիմնադրամը շարունակեց իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում: Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի Մատենադարանին: «Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ...»
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Գալուստ Գյուլբենկյան Մարդը և Նրա Ձեռքբերումները»։ http://www.azg.am/AM/2006092818։ Վերցված է 2009-1-18։