Խրամ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խրամ (այլ կիրառումներ)
Քաղաքատեղի
Խրամ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԲաբեկի շրջան
Բնակչություն0 մարդ
Ժամային գոտիUTC+4
Խրամ (քաղաք) (Ադրբեջան)##
Խրամ (քաղաք) (Ադրբեջան)

Խրամ, նախկինում վաղ միջնադարյան հայաբնակ քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի Հանրապետության Բաբեկի շրջանի տարածքում։ Գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արաքս գետի ափին, Նախիջևան քաղաքից 16-17 կմ դեպի հարավ, մի նեղ հովտում, Ներամ գյուղի մոտ[1]։ Խրամ քաղաքից դեպի հարավ, Արաքսի աջ ափին գտնվում էր համանուն ավանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկել է շուրջ 4-5 կմ տարածություն։ 970 թվականին քաղաքը ավերման է ենթարկվել, որից հետո աստիճանաբար քայքայվել ու փլատակների է վերածվել։ 19-րդ դարի կեսերից հետո քաղաքատեղի ավերակները վեր են ածվել դաշտերի։ Այժմ աննշան ավերակներ են նշմարվում[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի էր Խրամի բերդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 115-116, էջեր 115-116 — 224 էջ։