Խրամ (ավան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խրամ (այլ կիրառումներ)
Ավան
Խրամ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԲաբեկի շրջան
Բնակչություն0 մարդ
Ժամային գոտիUTC+4

Խրամ, ավան Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախիջևան գավառում, համանուն քաղաքից հարավ, Արաքսի աջ ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հիշատակում է Մովսես Խորենացին, ապա պատմիչներ Սեբեոսը և Ղևոնդը՝ արաբների արշավանքի կապակցությամբ։ 643 թ.-ին, գրում է Սեբեոսը, արաբները պաշարում են Նախիջևանը և, չկարողանալով գրավել, հարձակվում են Խրամի բերդի վրա, ոչնչացնում և գերեվարում մեծ թվով կանանց և երեխաների։ 689 թ.-ին արաբները նորից ներխուժում են Հայաստան, ավերում Խրամը, Ջուղան և բնակիչներին հարկադրում ծանր հարկերով։ Հայկական զորքերին հաջողվում է Աշոտ Բագրատունու գլխավորությամբ երկրից դուրս վտարել արաբներին։

703—704 թթ.-ին Նախիջևան քաղաքը և Խրամը նորից ենթարկվում են Հայաստան ներխուժած արաբական զորքերի ավերածություններին։ Ղևոնդ պատմիչի վկայությամբ, արաբ. զորքերի հրամանատար Կասըմը նենգությամբ ձերբակալում է հայ նախարարներին, լցնում Նախիջևանի և Խրամի եկեղեցիները և ողջակիզում։ Այնուհետև Խրամի մասին հիշվում է 972 թ.-ին, երբ ավերված գյուղից տեղափոխվել է Սբ. Հովհաննես Կարապետի նշխարաց մագաղաթյա հիշատակարանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելիք-Բախշյան Ս., Հայաստանը VII —IX դարերում, Ե., 1968
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 94