Ժամային գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժամային գոտիներից)
Ժամային գոտիները քարտեզը

Ժամային գոտին երկրի տարածքի մի մաս է, որի վրա համապատասխան որոշ օրենքի հետ գործում ե գոտային ժամանակը: Երբեմն ժամային գոտու հասկացողության մեջ ընդգրկում են նաև ամսաթվի համընկնուը և այդ դեպքում UTC-10 և UTC+14 ժամային գոտիները պետք է հաշվել որպես տարբեր, թեև դրանց մեջ գործում է նույն օրվա ժամանակը:

Ժամային գոտիների ձևավորումը կապված է ձգտման հետ, մեկ կողմից, շուրջ իր առանցքի Երկրի պտույտը հաղվի առնելու համար, իսկ մյուս կողմից, որոշել տարածքները մոտավորապես նույն տեղական ժամանակ այնպիսով, որ ժամային գոտիների ժամանակի տարբերությունները բազմապատիկ լինեն մեկ ժամին: Արդյունքում որոշված է եղել, որ պիտի լինի 24 ժամային գոտի և դրանցից յուրաքանչյուրը պիտի ընդգրկի մոտավորապես 15° լայնությամբ տարածք (± 7,5° հարաբերաբար համապատասխան միջին միջօրեագծի):

Տվյալ պահին ժամանկը որոշվում է Համաշխարհային Կոորդինացված Ժամանակի (UTC) օգնությամբ, որը ընդունված է եղել Գրինվիչի ժամանակի (GMT) փոխարեն: UTC-ի սանդղակը հիմնված է միջազգային ատոմային ժամանակի համաչափ սանդղակի վրա ևավելի հարմար է քաղաքացիական օգտագործման համար: Ժամային գոտիները աշխարհի շուրջ դրսևորվում են ինչպես դրական, այդպես էլ բացասական շարժ UTC-ից: Հարկավոր է հիշել, որ ժամանակը ըստ UTC-ի չի տեղափոխվում ոչ ձմերռ, ոչ էլ ամառը: Այդ պատճառով, այն վայրերի համար, որտեղ կա տեղափոխում ամառային ժամանակի, շարժի հարաբերաբար UTC-ի չի փոխվում:

Ժամային գոտիների ցանկ[խմբագրել]