Լեոնիդ Ենգիբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Լեոնիդ Ենգիբարյան
Լեոնիդ Ենգիբարյան.jpeg
Ծնվել է՝ 1935, մարտի 15
Ծննդավայր Մոսկվա
Մահացել է 1972, հուլիսի 25
Մահվան վայր Մոսկվա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգություն Հայ
Կրոն Քրիստոնյա
Մասնագիտություն Ծաղրածու, մնջակատակ,կրկեսի դերասան, գրող
Ակտիվ շրջան 1952-1972
Պարգևներ և մրցանակներ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Լեոնիդ Ենգիբարյան (1935 թվականի մարտի 15 - 1972 թվականի հուլիսի 25), ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Մոսկվայում։ Հայրը (ազգությամբ՝ հայ) «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։ Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը։

Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ։ 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի՝ տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 1950-ական թվականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։ 1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր։

Գործունեությունը կրկեսում և կինոյում[խմբագրել]

1955թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ [1959]] թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։ 1958թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լ. Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։

1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։ 1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», 1964 թվական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967 թվական), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972

Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարյան» և «2 Լեոնիդ 2»։ Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» 1971 թվական, «Վերջին ռաունդ» 1984 թվականին գրքերը (երկուսն էլ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։ 1971 թվականին Ենգիբարյանը հեռանում է «Սոյուզգոսցիրկից»՝ այն բանից հետո, երբ իր գործընկեր Բելովին չեն թույլատրում իր հետ մեկնել արտասահմանյան հյուրախաղերի։

Գործունեությունը մնջախաղի էստրադային թատրոնում[խմբագրել]

Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։

Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է Մոսկվայի իր բնակարանում։

1972 թվականին Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995 թվական), քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Լեոնիդ Ենգիբարյանի անվան փառատոն[խմբագրել]

Լեոնիդ Ենգիբարյանի արձանը Ծաղկաձորում

Երկու տարին մեկ Ծաղկաձորում կազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն՝ ՀՀ Մշակույթի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման և Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից: 2010 թվականին Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը Ծաղկաձորում կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Իսկ արդեն 2012 թվականին, երբ Ծաղկաձորում անցկացվեց հերթական Մնջախաղի միջազգային փառատոնը, կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը: 2008, 2010 և 2012 թվականներին անցկացված փառատոների շրջանակներում մասնակցել են թատերախմբեր և անհատ կատարողներ Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Դանիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, ինչպես նաև հայկական թատերական, կրկեսային խմբեր, նվագախմբեր, հրե շոուներ, երիտասարդական խմբեր: Հաջորդ փառատոնը կայանալու է 2014 թվականին՝ օգոստոսի 10-15-ը: [1]

Ֆիլմեր Ենգիբարյանի մասին[խմբագրել]

  • «Վառարան-նստարաններ», ռեժիսոր՝ Վասիլիյ Շուշկին, 1975
  • «Մեր մանկության կրկեսը», ռեժիսոր՝ Ալեքսեյ Գաբրիլովիչ, 1983
  • «Լեոնիդ Ենգիբարով», ռեժիսոր՝ Լիլիան Ստեփանյան,1984
  • «Մարդը՝դեղին մոլորակից», թողարկում Իգոր Կիոյի «Բոլորը ծաղրածու են: 4-րդ եթերաշրջան: Լեոնիդ Ենգիբարով»,1986
  • «Լեոնիդ Ենգիբարյան: Հեռուստամեմուարներ: Նա արևոտ ծաղրածու էր...» Ռոլան Բիկովը Լեոնիդ Ենգիբարյանի մասին
  • «Լեոնիդ Ենգիբարյան-բոլոր ռեպրիզները», Մարիետա Ռուդինա, 1993
  • «Լեոնիդ Ենգիբարյան», Վլադիմիր Օրենով, 1997
  • «Գրպանահատների արքան»: Լեոնիդ Ենգիբարյան
  • «Լյոնյա, մեզ մի բան ցույց տուր», ռեժիսոր՝ Տատյանա Վիլկինա
  • «Աստղային ծաղրածուն», անիմացիոն կինոնկար, ռեժիսոր՝ Կսենիա Կռատովա, սցենարի հեղինակ՝ Մարիա Ռոմանուշկո, 2003
  • «Ծիծաղի արքաները: Ենգիբարյան», ռեժիսոր՝ Դմիտրի Լյուտիկով, 2003
  • «Լեոնիդ Ենգիբարյան(Ինչպես գնացին կուռքերը)» 2006
  • «Սիրտը՝ափի մեջ», նվիրվել է Լեոնիդ Ենգիբարյանի 70 ամյակին, 2005
  • «Լեոնիդ Ենգիբարյան. ժպիտ՝ արցունքների միջից», ռեժիսոր՝ Սերգեյ Խալոդնիյ, 2005
  • «Պոետն ու ծաղրածուն», ռեժիսոր՝ Օլեգ Վասին, 2008
  • «Ճանապարհ դեպի կրկես», ռեժիսորներ՝ Լևոն Իսահակյան, Հենրիկ Մալյան, 1963

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]