Ծաղրածու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղրածու

Ծաղրածու, կրկեսի արտիստ, կատակերգական-բուֆոնադային տեսարաններ ցուցադրող, որի ելույթները հաճախ ուղեկցում են ներկայացման ողջ ծրագիրը։

Ծաղրածուները Հայաստանում[խմբագրել]

Հայ միջնադարյան թատրոնի կատակերգակ դերասանները ևս կոչվել են ծաղրածուներ։ Որոշ դեպքերում ծաղրածու էին անվանում նաև միայնակ կատակաբաններին՝ մարդկային վարքագծի հասարակայնորեն ընդունելի ձևերը ծաղրողներին, օրենքից ու պատժից ազատ մարդկանց, ովքեր խնջույքներում, շուկայում, թատրոնում և հասարակական այլ հավաքատեղիներում պատմություններով ու ձեռնածություններով զվարճացրել է մարդկանց։ Ծաղրածուն համարվել է նաև խաղակատակ և խեղկատակ։ Խորհրդային ժամանակաշրջանի կրկեսի ականավոր ծաղրածուներից են Կարանդաշը (Միխայիլ Ռումյանցև), Օլեգ Պոպովը, Յուրի Նիկուլինը, Լեոնիդ Ենգիբարյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png