Յուրի Նիկուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Նիկուլին
Լուսանկար
Ի ծնե անուն՝ Յուրի Վլադիմիրովիչ Նիկուլին
Ծննդյան թիվ՝ դեկտեմբերի 18, 1918
Ծննդավայր՝ Դեմիդրով
Վախճանի թիվ՝ սեպտեմբերի 21, 1997
Վախճանի վայր՝ Մոսկվա
Երկիր՝ Ռուսաստան ՌԴ
Քաղաքացիություն՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Ռուսաստան ՌԴ
Մասնագիտություն՝ դերասան, կրկեսի դերասան

Յուրի Վլադիմիրովիչ Նիկուլին (դեկտեմբերի 18, 1921, Դեմիդրով - օգոստոսի 21, 1997, Մոսկվա) - խորհրդային և ռուսական ականավոր դերասան, կրկեսի դերասան, հաղորդավար, Հայրենական մեծ պատերազմի վետերան, ԽՍՀ ժողովրդական արտիստ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1990

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 18-ին Դեմիդրով քաղաքում։ Հայրը՝ Վլադիմիր Անդրեևիչ Նիկուլինը (1898-1964) զորացրվելով Կարմիր բանակից և ավարտելով քաղաքական կրթության կուրսերը, աշխատանքի է անցնում Դեմիդրովի դրամատիկական թատրոնում։ Այնտեղի դերասանուհի էր նաև նրա մայրը՝ Լիդիա Իվանովնա Նիկուլինան (1902-1979

1925 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա։ Յուրի Վլադիմիրովիչը ավարտել է № 346 միջնակարգ դպրոցը։ Ինչպես որ ինքն էր գրում «Համարյա լուրջ» անվանմամբ հուշագրում, «մեր 346-րդ դպրոցը, որտեղ ես տեղափախվեցի, ոչ մի պատվիրակություն չի եկել, չեն եկել և գրողներ, դերասաններ և չեն կազմակերպել մեզ համար համերգներ»։

1939 թվականի նոյեմբերի 8-ին զորակոչվել է Կարմիր բանակ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել է Լենինգրադում, մինչև 1943 թվականը։ 1943 թվականի գարնանը հիվանդանում է թոքերի բորբոքումով և տեղափոխվում Լենինգրադի հիվանդանոց, բայց դուրսգրումից անմիջապես հետո, Լենինգրադի օդային հարձակման ժամանակ, վիրավորվում է։[1]

Պատերազմի ավարտից հետո փորձում է ընդունվել Կինեմատոգրաֆիայի ռուսաստանյան պետական համալսարան և Թատերական համալսարան, որտեղ նրան չեն ընդունում, այն պատճառով, որ հանձնաժողովը նրա մեջ չի գտնոմ ոչ մի դերասանական տաղանդ։ Ի վերջո նա ընդունվում է Մոսկվայի կրկեսի ծաղրածուական ստուդիա։ Ուսումն ավարտելուց հետո, սկսում է աշխատել այն ժամանակվա համար անսովոր, բայց հայտնի անվանմամբ՝ Կառանդաշ ծաղրածուի հետ։ Նրամ մոտ աշխատելու ըմթացքում նա ծանոթանում է Միխայիլ Շույդինի հետ։ Կառանդաշի և Շույդինի հետ միասին մեկնում է շրջագայությունների և կրկեսային աշխատանքի փորձ ձեռք բերում։ Նիկուլինը և Կառանդաշը միասին աշխատեցին երկուսուկես տարի, որից հետո 1950 թվականին Նիկուլինը Շույդինի հետ լքում են Կառանդաշին, աշխատանքային կոնֆլիկտի պատճառով։ Սկսելով աշխատել ինքնուրույն, նրանք կազմում են հանրահայտ Նիկուլին և Շույդին ծաղրածուական դուետը, չնայած, որ բնավորություններով շատ տարբեր էին։[2]

60 տարեկանում Նիկուլինը դադարեց ելույթ ունենալ, 1981 թվականին, և գլխավոր ռեժիսյորի պաշտոն զբաղեցրեց Ցվետնոյ Բուլվարի կրկեսում։ 1982 թվականից դարձավ կրկեսի տնօրեն։ Նրա օրոք կրկեսը հիմնովին վերակառուցվեց, իսկ բացումն տեղի ունեցավ 1989 թվականին։ Վերանորոգումը տևեց ընդամենը 4 տարի։

Յուրի Վլադիմիրովիչը աշխատեց կրկեսում շուրջ 50 տարի։

Նա նաև «Կայծ» թերթի խմբագրական խորհրդի անդամ էր։[3]

Ընտրանի[խմբագրել]

Թվական Ֆիլմի վերնագիր Դեր
1957 Կիթառով աղջիկը Պիրոտեխնիկ
1957 Չենթարկվողը Վասիլի Կլյաչկին
1960 Յաշա Տոպորկով Պրոշա
1961 Բարբոս շունը և անսովոր խաչը Բալբես
1961 Մարդը՝ ոչ մի տեղից Ոստիկանության սերժանտ
1961 Երբ ծառերը մեծ էին Կուզմա Կուզմիչ Իորդանով
1961 Իմ ուրիշ Կալկան Վասյա
1961 Օղի թորողները Բալբես
1961 Կամակորի սանձահարումը Եկեղեցու տղաների երգչախմբի ղեկավար
1962 Գործարար մարդիկ(«Հարազատ հոգիները» նովելից) Ավազակ

Ծանոթագրություններ[խմբագրել]