Բարբոս շունը և անսովոր մրցավազքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբոս շունը և անսովոր մրցավազքը
ռուս.՝ Пёс Барбос и необычный кросс
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Գայդայ
ՊրոդյուսերԼեոնիդ Գայդայ
Սցենարի հեղինակԼեոնիդ Գայդայ
ԴերակատարներԳեորգի Վիցին, Եվգենի Մորգունով և Յուրի Նիկուլին
ՕպերատորԿոնստանտին Բրովին
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն10 րոպե
ՀաջորդՕղի թորողները

Բարբոս շունը և անսովոր մրցավազքը (ռուս.՝ Пёс Барбос и необычный кросс), խորհրդային կարճամետրաժ կատակերգա-արկածային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1961 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից՝ Ստեփան Օլեյնիկի բանաստեղծական ֆելիետոնի մոտիվներով։

Ֆիլմն առաջինն էր, որտեղ նկարահանվել է խարդախ հակահերոսների եռյակը՝ Փորձառուն, Դմբոն և Վախկոտը (Бывалый, Балбес и Трус): 1961 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում ներկայացվել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին[1]։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք ընկերները՝ Փորձառուն, Դմբոն ու Վախկոտը, հանգստյան օրերին զբաղվում են որսագողությամբ։ Նրանք ցանկանում են ձկնորսություն անել դինամիտի օգնությամբ։ Երբ գետն են նետում փայտի կտորի վրա ամրացված պայթուցիկը, նրանց շունը փորձում է նետված փայտը վերադարձնել տերերին։ Եռյակն սկսում է խուճապահար փախչել։ Փորձելով փրկվել պայթուցիկը բերանում իրենց հետևող շնից, ի վերջո նրանք բարձրանում են ծառի վրա։ Շունը ծառի տակ թողնելով պայթուցիկը, փախչում է։ Հզոր պայթյունը ցնցում է շրջակայքը, որից տուժվում են նաև որսագողերը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Գեորգի Վիցին Վախկոտ
Եվգենի Մորգունով Փորձառու
Յուրի Նիկուլին Դմբո
Բրյոխ անունով շունը Բարբոս

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Լեոնիդ Գայդայ սցենարիստ
Լեոնիդ Գայդայ ռեժիսոր
Կոնստանտին Բրովին օպերատոր
Նիկիտա Բոգոսլովսկի կոմպոզիտոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]