Օղի թորողները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օղի թորողները
ռուս.՝ Самогонщики
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն և արկածային ֆիլմ
Թեմաillicit distilling? և ինքնաթոր օղի
Թվականհունվարի 8, 1962
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Գայդայ
ՊրոդյուսերԼեոնիդ Գայդայ
Սցենարի հեղինակԼեոնիդ Գայդայ և Կոնստանտին Բրովին
ԴերակատարներԳեորգի Վիցին, Եվգենի Մորգունով, Յուրի Նիկուլին և Վլադիմիր Պիցեկ
ՕպերատորԿոնստանտին Բրովին
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն18 րոպե
Հաջորդ«Ы» գործողությունը և Շուրիկի այլ արկածները

Օղի թորողները (ռուս.՝ Самогонщики), խորհրդային կարճամետրաժ կատակերգա-արկածային գեղարվեստական կինոնկար[1], որը նկարահանվել է 1961 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից[2]։ Նույն թվականին նկարահանված «Բարբոս շունը և անսովոր մրցավազքը» ֆիլմի հետ միասին, այս կինոնկարն առաջիններից մեկն է, որտեղ նկարահանվել է խարդախ հակահերոսների եռյակը՝ Փորձառուն, Դմբոն և Վախկոտը (Бывалый, Балбес и Трус):

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք ընկերները՝ Փորձառուն, Դմբոն ու Վախկոտը, անտառում գտնվող ոչ մեծ տնակում օղի են թորում։ Գործն ընթանում է հաջող և աշխատանքն ավարտելուց հետո ընկերները փորձարկում են իրենց արտադրանքը, իսկ հետո որոշում են կատակ անել։ Նրանք նոր թորված օղու մեջ թաթախված շաքարի կտորը նետում են Բարբոս անունով շան առաջ։ Վիրավորված շունը սկսում է շուռ տալ բոլոր շշերն ու տարաները, թորման սարքից հանում է պարուրակը և այն բերանով բռնած փախչում է անտառ։ Եռյակը սկսում է հետապնդել շանը։ Ի վերջո, երբ նրանք հասնում են միլիցիայի բաժնի մոտ, ապա անմիջապես ձերբակալվում են։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Գեորգի Վիցին Վախկոտ
Եվգենի Մորգունով Փորձառու
Յուրի Նիկուլին Դմբո
Վլադիմիր Պիցեկ միլիցիոներ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Լեոնիդ Գայդայ սցենարիստ
Լեոնիդ Գայդայ ռեժիսոր
Կոնստանտին Բրովին օպերատոր
Նիկիտա Բոգոսլովսկի կոմպոզիտոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Самогонщики (1962) – КиноПоиск». www.kinopoisk.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  2. Samogonshchiki, Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]